Երբ Ալիևը հայտարարում է, որ իր թշնամին համայն հայ ժողովուրդն է, և դուք լռում եք, Եվրոպայում ռասիզմի և անհանդուրժողականության աճի պատասխանատու դառնում եք նաև դուք. Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ապրիլի 10-ին ելույթ է ունեցել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում:

«Երբ Ալիևը հայտարարում է, որ իր թշնամին համայն հայ ժողովուրդն է, և դուք լռում եք, Եվրոպայում ռասիզմի և անհանդուրժողականության աճի պատասխանատու դառնում եք նաև դուք, և պատահական չէ, որ երեկ այստեղ Լեյլա  Յունուսը հայտարարեց,  որ Ալիևին Հայաստանի  հետ խաղաղություն պետք չէ:

Քաղաքական առաջնորդների դերը անհանդուրժողականության և ռասիզմի դեմ պայքարում մենք մեկ անգամ չէ, որ քննարկել ենք այս դահլիճում, և մեկ բանաձև չէ, որ ընդունել ենք։  Բայց արդյո՞ք այդ քննարկումների, ընդունված բանաձևերի և ԵԽ անդամ երկրների քաղաքական լիդերներին ուղղված կոչերից հետո  Եվրոպայում ռասիզմն ու անհանդուրժողականությունը պակասել է։ Արդյո՞ք մեր ընդունած բազմաթիվ բանաձևերից հետո ԵԽ անդամ երկրների տարբեր լիդերներ, քաղաքական գործիչներ չեն շարունակում  ատելության քարոզն ու այլատյացությունը օգտագործել որպես հիմնական քաղաքական լեզու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Զոհրաբյանը։

Նա համաձայնել է ավելի վաղ հնչեցված կարծիքի հետ այն մասին, թե Եվրոպայում այսօր ատելության, ռասիզմի և անհանդուրժողականության տագնապալի աճ կա, և ատելությունն ու այլատյացությունը որպես գործիք կիրառվում է հատկապես քաղաքական գործիչների կողմից։

«Սակայն, հարգելի գործընկերներ, իսկ մենք մեզ երբևէ անկեղծորեն հարց տվել ենք՝ ինչո՞ւ, օրինակ, հենց մեր Վեհաժողովում ռասիստական և այլատյաց հայտարարությունների պակաս երբևէ չկա։ Չկա, որովհետև բացի դեկլարատիվ հայտարարություններից ու կոչերից, մեր կառույցը որևէ գործնական քայլ չի արել, որպեսզի, ինչպես շատ անկեղծորեն նշված է զեկույցում, քաղաքական գործիչները կրեն ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական պատասխանատվություն և զերծ մնան գործածելուց ատելության լեզուն:

Որովհետև, երբ Ադրբեջանի օմբուդսմենը հայտարարում է, որ քնած հայ սպային կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պետք է լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ իրենց թշնամին համայն հայ ժողովուրդն է, և մեր Վեհաժողովը լռում է, ատելության ու անհանդուրժողականության  աճը սկսում է դառնալ իրապես տագնապալի։  Երբ տարիներ շարունակ ես այս ամբիոնից ներկայացնում էի ադրբեջանական դասագրքերում հայատյացության կոնկրետ օրինակներ, այս լսարանը դարձյալ լուռ էր, երբ ԵԽ-ի՝ «Ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության» հանձնաժողովը մտահոգություն էր հայտնում, որ Ադրբեջանի քաղաքական էլիտան, կրթական հաստատություններն ու լրատվամիջոցները հայատյացություն են քարոզում, մեր Վեհաժողովը այդ և նմանօրինակ հայտարարությունները ընդամենը ընդունում էր  ի գիտություն։

Եվ հիմա էլ, հարգելի գործընկերներ, եթե մենք կրկին ընդամենը պետք է խոսենք, բերենք այլատյացության ու անհանդուրժողականության օրինակներ, հետո մտահոգ դեմքով բանաձև ընդունենք և կրկին ոչ մի գործնական քայլ չանենք՝ Եվրոպայում և կոնկրետ ԵԽ անդամ որոշ երկրներում պետական մակարդակով այլատյացության  քարոզը կանխելու համար, մենք ընդամենը ավելացնելու ենք  հերթական մեռելածին բանաձևերի թիվը»,- հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը։