«Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ-ի մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման գործի շրջանակներում բացահայտվել են այլ հանցագործություններ ևս

Լուրեր

09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ավան մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

«Քրեական գործի շրջանակներում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բացահայտվել են նույն անձի կողմից կատարված այլ հանցագործություններ ևս: Մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի՝ 29-ամյա բնակչին:

Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի բնակիչը՝ ծնված 1989 թվականին, դիմակավորված, «Մակարով» տեսակի 4,5մմ տրամաչափի՝ իր անվամբ հաշվառված օդաճնշիչ ատրճանակով, նռնականման կրակայրիչով, էլեկտրաշոկով և արցունքաբեր գազ արձակող սարքով զինված, մուտք է գործել Երևան քաղաքի Խուդյակով փողոցում գործող «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գրասենյակ և հաճախորդի ու աշխատակիցների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել դրամարկղում առկա գումարը։ Աշխատակիցը, սպառնալիքներն իրական ընդունելով և սրահում գտնվողների կյանքի և առողջության համար իրական վտանգ զգալով, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին է տվել դրամարկղում առկա առանձնապես խոշոր չափերի ընդհանուր՝ 6 341 000 ՀՀ դրամ կանխիկ գումարը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են նույն անձի կողմից կատարված հանցավոր այլ դրսևորումներ ևս:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 29-ամյա տղամարդը, 2015 թվականից մինչև 2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատելով ՍՊ ընկերությունում, սրճեփ սարքեր վարաձակալությամբ վերցնելու վերաբերյալ պայմանագրեր է կնքել հիշյալ ՍՊ ընկերության տնօրենի հետ, վաճառել դրանք, իսկ ստացված գումարը՝ յուրացրել:

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Աբովյան քաղաքի բնակիչը թվով 7 տարբեր տեսակների սրճեփ  և 1 քաղցրավենիք և խմիչք տրամադրող սարքերը առանց ՍՊ ընկերության տնօրենի գիտության  վաճառել է տարբեր անձանց՝ այդկերպ յուրացնելով ՍՊ ընկերրությանը պատկանող, վարձակալության պայմանագրերով իրեն վստահված ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 13 940 000 ՀՀ դրամ արժողությամբ ուրիշի գույք:

Բացի այդ, 29-ամյա տղամարդը, ՍՊ ընկերության տնօրենի անունից, վերջինիս փոխարեն և առանց նրա գիտության, կազմել է իրավունք վերապահող, սրճեփ սարք վաճառելու վերաբերյալ ակնհայտ կեղծ առքուվաճառքի պայմանագիր՝ իր ձեռագրով կատարելով գրառումներ, այն կնքելով հիշյալ ՍՊԸ-ի պահեստապետի կնիքով և ստորագրելով ՍՊԸ-ի տնօրենի փոխարեն:

Նախաքննության ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում յուրացման եղանակով հափշտակված սարքերից  6-ը հայտնաբերվել են:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված  29-ամյա տղամարդուն նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է և լրացվել. նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան»,- ասված է հաղորդագրությունում: