Հրապարակվել է ՀՀ ԱԺ 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը

Լուրեր

09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
Բոլորը

«Ականատես» դիտորդական առաքելության փոխանցմամբ՝ ապրիլի 8-ին կայացած հանրային քննարկման ընթացքում ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը»:

«Այն արտացոլում է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին «Ականատես» դիտորդական առաքելության իրականացրած երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության արդյունքները, գնահատելով նախընտրական, քվեարկության օրվա և հետընտրական գործընթացների համապատասխանությունը ՀՀ ընտրական օրենսդրությանը և միջազգային չափանիշներին, ինչպես նաև գործընթացների հնարավոր ռիսկերը ազատ, թափանցիկ և մրցակցային ընտրություններ անցկացնելու տեսանկյունից։

«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է  երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ 2018 թ. նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նախընտրական և հետընտրական գործընթացները հանրապետության բոլոր 38 տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքներում։Ինչ վերաբերում է կարճաժամկետ դիտորդությանը, Հայաստանում առաջին անգամ համապետական ընտրությունների ընթացքում կիրառվել է ընտրանքի վրա հիմնված դիտորդության (sample-based observation) մեթոդաբանությունը, որի շնորհիվ ընտրված տեղամասերում դիտարկված քվեարկության պատկերն արտացոլում է հանրապետության ողջ տարածքում կայացած ընտրությունների ընդհանուր պատկերը: Քվեարկության օրն «Ականատես»-ն իրականացրել է դիտորդություն ՀՀ տարածքում բաշխված 300 տեղամասային կենտրոններում (ընդհանուրի մոտ 15%-ը)՝ 575 դիտորդի ներգրավմամբ:

Բացի այդ գործել է շրջիկ դիտորդների 52 խումբ, որոնք այցելել են 552 տեղամաս: Սփյուռքում գտնվող մի խումբ կամավորներ օրվա տարբեր ժամերին ստուգել են 13 տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների 500 տեղամասերի տեսանկարահանող սարքերի աշխատանքը՝ պարզելու, թե որքանով է տեսանելի քվեարկության սենյակը և գնահատել տեսանկարահանման որակը:Ընտրական գործընթացներում արձանագրված էական խախտումների հիման վրա, ընդհանուր առմամբ, կազմվել և ներկայացվել է 26 դիմում տարածքային ընտրական հանձնաժողովներ, 20 դիմում-բողոք՝ ԿԸՀ, 16 հայցադիմում՝ ՀՀ Վարչական դատարան, 4  գործով` բողոքներ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններ, 4 գրավոր և բանավոր հաղորդում հանցագործության մասին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ՀՀ ոստիկանություն: Դիմումների-բողոքների մի մասի քննությունը դեռևս ընթացքի մեջ է: