Ինչո՞ւ որոշ պարբերականներ չեն ստացել 40 մլն դրամ ֆինանսավորումը․ ԿԳՆ-ից պարզաբանում են

Լուրեր

09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
Բոլորը

«Ծիծեռնակ», «Կանչ» և «Աղբյուր» պարբերականները տարածել են հայտարարություն այն մասին, որ չեն ստացել տպագրության համար պետական բյուջեով նախատեսված մոտ 40 մլն դրամը։

Հայտարարությանը միացել է նաև «Հայաստանի ժուռնալիստների միությունը» և կոչ է արել վերականգնել ֆինանսավորման նախկին ձևը, քանզի խելամիտ չէ մանկապատանեկան մամուլի վրա գումարներ տնտեսել և այս պարագայում գերակա պետք է լինի երեխայի շահը, և այն ոչ մի դեպքում չպետք է ստորադասվի այլ նպատակների։

Կրթության և գիտության նախարարության Մարզառազմական և արտադրաուսումնական դաստիարակության վարչության առաջատար մասնագետ Արթուր Կարապետյանը խնդրի վերաբերյալ Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ նախարարության կողմից իրականացվող քայլերի արդյունքում պարբերականներին գումարի հատկացումը տեղի չի ունենա նախկին տարբերակով։

«Նախարարությունը գումարի հատկացումը բերել է գնումների դաշտ և ստեղծել մրցակցային պայմաններ։ Պետք է ամսագրերը մասնակցեն նախապես հայտարարված մրցույթին և, ըստ գնումների մասին օրենքի, հաղթում է այն ընկերությունը, որն առաջարկում է ցածր գին։

Հայտարարված մրցույթին ի թիվս այլ պարբերականների, մասնակցել են նաև «Ծիծեռնակ», «Կանչ» և «Աղբյուր» պարբերականները, սակայն նրանց մոտ եղել է գնային տատանում, եղել են ավելի ցածր գին առաջարկողներ, հետևաբար  «Ծիծեռնակ», «Կանչ» և «Աղբյուր» պարբերականները  չեն հաղթել մրցույթի անցողիկ շեմը, ուստի ֆինանսավորում չեն ստանա»,- մանրամասնեց Կարապետյանը՝ շեշտելով, որ այսուհետ մանկապատանեկան ամսագրերը պետությունից գումար կստանան, եթե նաև իրենց բովանդակությամբ համապատասխանեն Կրթության և գիտության նախարարության մշակած չափանիշներին։

Աղավնի Սուքիասյան