Արդարադատության անկախության երաշխիքներն այսօր էլ դեռևս անբավարար են. Գագիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
10.09.2026 | 11:19
Արմեն Գրիգորյանը «Policy and Management Consulting Group»-ում կաշխատի մինչև դեկտեմբեր
10.09.2026 | 11:07
ՔԿ նախագահը Ինտերպոլի գլխավոր քարտուղարին է հանդիպել
10.09.2026 | 10:58
Թրամփը յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար է խոստացել՝ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում
10.09.2026 | 10:52
Ձերբակալվել է սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողը
10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
10.09.2026 | 10:30
ՇՄՆ-ն ու ՄԻՊ-ը պայմանավորվել են համատեղ աշխատանքային օրակարգ ձևավորել
10.09.2026 | 10:14
Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհը 6 ամիս հետո ամբողջությամբ կբացվի․ Ավինյան
10.09.2026 | 10:05
ՆԳՆ-ն մտադիր է փոխել հաշվառման-քննական ծառայությունների մոդելը
10.09.2026 | 09:54
Պատուհանից մտել է սրահ, հարձակվել աշխատակցի վրա. ավազակության կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ
10.09.2026 | 09:43
Անցած օգոստոսը մոլորակի ամբողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք ամիսը
Բոլորը

Այսօր, այո՛, կա հնարավորություն՝ ունենալ անկախ դատական իշխանություն: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ հավելելով, որ այդ հարցով իր դիրքորոշումները միայն այսօր չէ, որ արտահայտում է:

Հարցին՝ նախկինում իշխանությո՞ւնն էր խանգարում անկախ դատական համակարգ ունենալուն, Հարությունյանը պատասխանեց. «Հարցը վերաբերում է ընդհանրապես համակարգին, դրա գործունեության հիմքերին ու նախադրյալներին: Խանգարում էր այն, որ չկար այդ համակարգը, չկային այդ նախադրյալները, խանգարում էին նաև սուբյեկտիվ միջամտությունները»:

Ըստ Գագիկ Հարությունյանի՝ արդարադատության անկախության երաշխիքներն առնվազն չորսը պետք է լինեն՝ ֆունկցիոնալ, ինստիտուցիոնալ, նյութական և սոցիալական: «Խորապես համոզված եմ, որ այդ երաշխիքները դեռևս այսօր էլ անբավարար են, և մեր գործունեությունն ուղղված է այդ երաշխիքների ստեղծմանը: Եթե ստեղծում եք այդ օբյեկտիվ երաշխիքը, սուբյեկտիվ միջամտությունը նվազագույնի է հասցվում»,- խոսելով «հեռախոսային արդարադատության» մասին՝ ասաց ԲԴԽ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան