Ֆրանսիական «Sigfox» ընկերությունը պատրաստ է համագործակցելու հայաստանյան IoT ստարտափների հետ

Լուրեր

09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ Ժնևում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումի (WSIS) շրջանակներում  նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է ֆրանսիական «Sigfox» ընկերության գործադիր տնօրեն Լյուդովիկ Լե Մոանի հետ։
««SIGFOX» ընկերությունը զբաղվում է իրերի ինտերնետի համար նախատեսված կապի սարքերի և ենթակառուցվածքների ներդրումով, որոնք աշխարհի ավելի քան 60 երկրներում մեկ միլիարդից ավելի մարդկանց թույլ են տալիս ուղարկել և ստանալ փոստային առաքանիներ և այլ իրեր՝ առցանց հետևելով դրանց տեղաշարժին, օգտագործելով ավելի քանի 50 անգամ ավելի քիչ էներգիա, քան դասական տեխնոլոգիաներով։ Նշված տեխնոլոգիաները նաև լայնորեն կիրառվում են խելացի քաղաքներում օգտագործվող այլ ուղղություններով։
Հանդիպման ընթացքում քննարկվել է բարձր տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Պոլիտեխնիկական համալսարանում կազմակերպել իրերի ինտերնետի երեք ամիս տևողությամբ դասընթացներ «SIGFOX»-ի ունեցած և աշխարհի տարբեր երկրներում տեղ գտած կրթական հարթակի միջոցով, որի արդյունքում ուսանողները կծանոթանան իրերի ինտերնետի ուղղությամբ աշխարհի ամենաառաջանցիկ տեխնոլոգիաներին և հնարավորություն կստանան մասնակցելու միջազգային ցանցի աշխատանքներին, ինչպես նաև ստեղծելու իրենց «IoT Startup»-ը:
Լյուդովիկ Լե Մոանը նշել է, որ պատրաստ են համագործակցել Հայաստանում գտնվող IoT ստարտափների հետ, ինչը երկուստեք կստեղծի նոր հնարավորություններ ամբողջ աշխարհում տարածելու իրենց տեխնոլոգիաները։
Հանդիպմանը նախարար Հակոբ Արշակյանը Լյուդովիկ Լե Մոանին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 6-9 Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին»,- ասված է հաղորդագրությունում: