«Այս հարցը փակում ենք»․ Արտակ Զեյնալյանը՝ Ռոբերտ Քոչարյանին տեսակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այս հարցին ես բազմիցս անդրադարձել եմ, կա՞ արդյոք կարիք նորից կրկնվելու: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավայրում տեսակցելու մասին հարցին:

«Ես արդարադատության նախարար եմ, և իմ ենթակայության տակ են գտնվում կալանավայրերն ու քրեակատարողական հիմնարկները: Եվ ես պատասխանատու եմ այս ոլորտում քաղաքականության համար, նաև պահման պայմանների համար: Ես կարող եմ այցելել յուրաքանչյուր խուց, տեսնել յուրաքանչյուր խցի պայմաններ, յուրաքանչյուրի պահման պայմաններ»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Նախարարն ասաց՝ միանձնյա չի կատարում այցելությունները. «Ռոբերտ Քոչարյանը խցում միանձնյա է, և այստեղ եղած վեճի մասով մենք անհավասար պայմանների մեջ ենք գտնվում այդ անձնավորության հետ: Եվ պետք է հարգել այդ անձի իրավունքները, և այս վեճը մշտապես չբորբոքել»:

Զեյնալյանի խոսքով՝ տեսակցության վերաբերյալ տեղեկություն չեն տրամադրում՝ «հարգելով նաև մարդու իրավունքները»:

«Այս հարցը փակում ենք ընդհանրապես»,- եզրափակեց արդարադատության նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան