Բագրատաշենի դեպքով ծառայողական քննություն է սկսվել. կպարզեն, թե ով է նկարահանել քաղաքացուն

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մի քանի օր է՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում և լրատվամիջոցներում՝ անգամ ռուսական, պտտվում է մի հոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես է սահմանային անցակետում քաղաքացին ուղեբեռի հետ միասին անցնում ուղեբեռի համար նախատեսված սարքով:

Դեպքը տեղի է ունեցել Բագրատաշենի անցակետում: Այստեղ ուշագրավն այն է, որ անցակետի աշխատակիցները հեռախոսի միջոցով վերատեսանկարահանել են անցակետի տեսախցիկների ֆիքսած այդ դրվագը և տարածել համացանցում: Աշխատակիցների տեսանկարահանումն ավարտվում է նրանց ոչ հարգալից ծիծաղի ձայներով:

Factor.am-ն այս դեպքի շուրջ ՊԵԿ լրատվականից պարզաբանում խնդրեց, թե արդյոք այդ նկարահանումն իրականացրած աշխատակիցները պատասխանատվության ենթարկվելու են, քանի որ նրանք անհարգալից են վարվում ՀՀ քաղաքացու հետ․ փոխանակ քաղաքացուն ուղղորդեն անցնել ճիշտ տեղով, հրճվում են նրա սխալի վրա: ՊԵԿ լրատվականից մեզ փոխանցեցին, որ դեպքի առնչությամբ ծառայողական քննություն է սկսվել եւ քննության միջոցով կպարզեն բոլոր հարցերը:

Նարեկ Կիրակոսյան