Ապրիլի 10-13-ը Երևանում կկայանա ՌԴ ռազմակայանին նվիրված հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստը
Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստը տեղի կունենա Երևանում ապրիլի 10-13-ը:
Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում: