«Հայաստանի համար նոր օր է բացվել»՝ Հայոց ցեղասպանության հիշատակի երեկո ԱՄՆ-ի Կոնգրեսում. VOA

Լուրեր

18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Հայաստանի համար նոր օր է բացվել», հայտարարեց իր խոսքում կոնգրեսական Ջեքի Սփիրը՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսում անցած Հայոց ցեղասպանության հիշատակի երեկոյին. գրում է amerikayidzayn.com-ը:

«Հայաստանի համար նոր, հրաշալի օր է բացվել վարչապետ Փաշինյանի հետ, ում տիկնոջը մենք պատիվ ունեինք հյուրընկալելու մեկ շաբաթ առաջ: Նրանց մասին մտածելիս միայն ես ակամա ժպտում եմ, ինչպես Փաշինյանին հաջողվեց երկիրը պայծառ ժողովրդավարության վերածել, եւ այդ ամենը խաղաղ, մարդիկ պարզապես պարում էին փողոցներում, մի կաթիլ արյուն չթափվեց», – նշեց կոնգրեսական Սփիրը, ում մայրը հայ էր: Կոնգրեսականը հայտարարեց, որ պատրաստվում է նամակով դիմել նաեւ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ԱՄՆ-ի ղեկավարին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Այս հարցում հայ համայնքն ունի գաղտնի զենք, – կատակեց Ջեքի Սփիրը, – անհրաժեշտ է, որ Քիմ Քարդաշյանը Թվիթերով կոչ անի Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Իսկ եթե լուրջ, ապա Միացյալ Նահանգները պարզապես պարտավոր է ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, համոզված է կոնգրեսականը.

«Մեր երկիրը հանդես է գալիս մարդու իրավունքների պաշտպանի, ճշմարտությունը սատարողի դիրքերից եւ չկա որեւէ պատճառ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը չընդունվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում»:

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի համահեղինակ, ազդեցիկ դեմոկրատական կոնգրեսական Ադամ Շիֆն իր ելույթում նույնպես նշեց, որ դա բարոյական հրամայական է: «Չէ՞ որ ցեղասպանության ժխտումը, Էլի Վիզելի բնորոշմամբ, կրկնակի սպանություն է», – նշում է Շիֆը, ավելացնելով, որ այդ ժխտման քաղաքականությունն այսօր բռնությունների եւ մարդկային կյանքերի կորուստների է վերածվել Լեռնային Ղարաբաղում: Ղարաբաղին ուղղվող ամերիկյան օգնության հարցը երեքշաբթի առավոտյան Կոնգրեսում բարձրացրել էր նաեւ Կոնգրեսական Բրադ Շերմանը, ով լսումների ընթացքում հավաստիացում ստացավ ԱՄՆ-ի կառավարությունից, որ Միացյալ Նահանգները նախատեսում է ֆինանսական միջոցներ ուղղել Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, որը պաշտոնական Անկարան ժխտում է, ապա, ըստ կոնգրեսական Շերմանի, այն պատմական փաստ է, որի ճանաչումն անհրաժեշտ է նաեւ Թուրքիային, որն այդ դեպքում բոլորովին այլ երկիր կդառնա.

«Պատկերացրեք, ո՞վ կցանկանար դաշնակիցը լինել Գերմանիայի, եթե այն հերքեր Ողջակիզումը»:

Հայաստանի հետ բարեկամության Կոնգրեսի խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնն իր կողմից կրկին անդրադարձավ Հայաստանի «Թավշյա հեղափոխությանը», որն, իր խոսքով, պետք է գնահատվի Միացյալ Նահանգների կողմից, քանի որ մինչ բազմաթիվ նախկին խորհրդային պետություններ գնում են բռնատիրության ուղիով, Հայաստանին հաջողվել է ճիշտ ուղի ընտրել:

Նշենք, որ երկուշաբթի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ մտած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, որը համահեղինակել են դեմոկրատական կոնգրեսական Ադամ Շիֆն ու հանրապետական կոնգրեսական Գուս Բիլիրակիսը, արդեն արժանացել է յոթ տասնյակից ավելի կոնգրեսականների աջակցության: Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւ է ներկայացվել նաեւ Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում: Դրա համահեղինակներն են ազդեցիկ դեմոկրատական սենատոր Բոբ Մենենդեզը եւ հանրապետական սենատոր Թեդ Քրուզը: Նշենք նաեւ, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը 1975 եւ 1984 թվականներին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւեր: 1981 թվականին իր ուղերձում Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր նաեւ ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը: