Թուրքական ընկերությունները F-35-ների հարցով կարող են միջազգային դատարան դիմել

Լուրեր

09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
Բոլորը

Թուրք ռազմագետ Հաքան Աքբաշն անդրադարձել է S-400 զենիթահրթիռային համակարգերի և F-35 ռազմական ինքնաթիռների շուրջ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հետզհետե խորացող  ճգնաժամին. գրում է ermenihaber-ը:

Ընդգծելով, որ «քաղաքականություն» կոչվածը, ըստ էության, պարզապես առևտուր է, Աքբաշը հիշեցրել է, որ S-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիայի համար ռազմական անհրաժեշտություն են, իսկ Ռուսաստանը համաձայնել է դրանք ոսկե սկուտեղով Թուրքիային մատուցել։ Մինչ այդ Թուրքիան 5 տարի շարունակ զուր փորձում էր ԱՄՆ-ից «Պատրիոտ» համակարգեր գնել, և ԱՄՆ-ը համաձայնեց քննարկել այդ առաջարկը միայն այն ժամանակ, երբ արդեն Ռուսաստանի հետ քննարկվում էր S-400-ների գործարքը։  Ըստ ռազմագետի՝ այս պահին Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններն այնպիսի աստիճանի են հասել, որ S-400 ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու որոշումից հետ կանգնել ուղղակի հնարավոր չէ․ Թուրքիան կգնի այդ համակարգերը։

«Այս հարցը չափազանց կարևոր է նաև Պուտինի համար։ Ի վերջո, նա ռուսական համակարգեր է վաճառելու ՆԱՏՕ-ի երկրորդ ամենակարևոր երկրին։ Իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի խարիսխն է։ Այս առումով S-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը Ռուսաստանի և Պուտինի համար նաև կարևոր պրոպագանդա է։ Մյուս կողմից՝ այդ համակարգերը կարևոր են նաև թուրքական բանակի համար», – նշել է Աքբաշը։

Ռազմագետն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու Թուրքիան, չնայած բոլոր ճնշումներին, չի հրաժարվում Ռուսաստանից S-400 համակարգեր գնելու նախաձեռնությունից։

«Կարծում եմ՝ այս հարցում հետքայլի հնարավորություն չկա։ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալն էլ առանձնապես հնարավոր չէ, որովհետև ՆԱՏՕ-ն որոշակի կանոնադրություն ունի, համաձայն որի՝ Թուրքիան չի կարող հեռացվել միությունից, քանի դեռ ինքը նման որոշում չի կայացրել։ Իսկ Թուրքիան ինքը նման որոշում չի կայացնի»։

Աքբաշը ընդգծել է նաև, որ F-35 ինքնաթիռները ևս շատ կարևոր են Թուրքիայի համար։ «Թուրքիան այս պահին F-16 ինքնաթիռներ է օգտագործում, որոնք շուրջ 30 տարեկան են։ Եվ դրանց մոդեռնիզացիան շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի։ F-35 նախագծում որպես հիմնադիր երկիր մեր ընդգրկվելու հիմնական պատճառն էլ, ըստ էության, հենց դա է եղել ի սկզբանե։ Մեր ռազմաօդային ուժերի համար F-35-ները շատ կարևոր նշանակություն ունեն», – ասել է ռազմագետը։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի կողմից F-35-ների արտադրության դադարեցումն իրականում քիչ հավանական է, քանի որ այսօր արդյունաբերության մեջ նախագծերը ծրագրավորվում են 10-15 տարի հեռանկարով, և յուրաքանչյուրը 100 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռի արտադրությունը ուղղակի դադարեցնելը այդքան էլ հեշտ քայլ չէ։ «Այս թեմայով ԱՄՆ-ի հայտարարություններին ես չեմ հավատում։ Եթե Թուրքիան արտադրական գործընթացից դուրս գա, ոչ միայն ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն ու գործընկերները ևս շատ լուրջ վնասներ կկրեն», –  հավելել է նա։

Մյուս կողմից՝ թուրքական ընկերությունները ևս մասնակցում են ինքնաթիռների արտադրության գործընթացին։ «Թուրքական ընկերությունները 12 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր ունեն։ Եթե այդ ընկերությունները գործընթացը տեղափոխեն միջազգային դատարան, ԱՄՆ-ը դրա տակից հեշտ դուրս չի գա»։

Աքբաշը հավելել է նաև, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Բերաթ Ալբայրաքը ԱՄՆ-ում կմասնակցի ռազմարդյունաբերական ոլորտի կարևոր մի գագաթնաժողովի, որին նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են ներկա լինելու։ Ռազմագետը համոզմունք է հայտնել, որ այդ քննարկումներից հետո թե Թուրքիան, թե ԱՄՆ-ը ավելի հավասարակշիռ և հանգիստ դիրքորոշում կդրսևորեն և երկկողմ հարաբերություններն ու բանակցություններն ավելի արդյունավետ ընթացք կստանան։