Երևանում անցկացվել է ԱՊՀ հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի հոբելյանական նիստը

Լուրեր

09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ապրիլի 9-ին անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի 50-րդ հոբելյանական նիստը: Այս մասին ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տարածած հաղրոդագրության մեջ ասված է․ « ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2019թ. աշխատանքային պլանի համաձայն անցկացված նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների, ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչներ, ԱՊՀ երկրների ՀՕՊ խնդիրների հետազոտման և կադրերի պատրաստման բազային կազմակերպությունների ղեկավարներ:

Հոբելյանական նիստի բացմանը մասնակցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ Կարևորելով ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ համադրման կոմիտեի աշխատանքները, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ փոխգործակցությունը նպաստում է ՀՕՊ ուժերի պատրաստության և ԱՊՀ պետությունների օդային սահմանների հուսալի պաշտպանության ամրապնդմանը։

Նիստի ընթացքում ամփոփել են 2018 թ.-ին համադրման կոմիտեի իրականացրած աշխատանքները, քննարկվել 2019թ.-ին ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի մարտական և մարտավարական պատրաստության միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցեր: Ուսումնասիրվել և հավանության է արժանացել օգոստոս-սեպտեմբերին Ռուսաստանի և Ղազախստանի տարածքում կայանալիք «Մարտական համագործակցություն-2019» համատեղ զորավարժության մտահղացումը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև ԱՊՀ ՀՕՊ համակարգի կատարելագործման ու զարգացման հիմնական ուղղությունները, հակաօդային պաշտպանության խնդիրներին վերաբերող այլ հարցեր»: