Մարդուն սենյակից դուրս հրավիրել ոչ մի դեպքում չի կարելի. Մարիա Կարապետյանը՝ տրանսգենդերի ելույթի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
Բոլորը

«Նաիրա Զոհրաբյանը խախտել է կանոնակարգ-օրենքը և պատգամավորական էթիկայի կանոնները»,- այս մասին Ազգային ժողովում Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Իշխանական խմբակցության պատգամավորի պնդմամբ՝ մարդկանց դահլիճից դուրս հրավիրելն անթույլատրելի է։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Ազգային ժողովի նիստերի դահլիճում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների ընթացքում ելույթ ունեցավ տրանսգենդեր, որին հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ելույթից հետո դուրս հրավիրեց նիստերի դահլիճից։

Մարիա Կարապետյանը չի հերքում՝ ինքը հասարակական կազմակերպություններին ուղարկել է իրազեկող նամակ, ավելին՝ խրախուսել է, որ ՀԿ-ներն այն փոխանցեն այլ կազմակերպությունների ևս։

«Այդ իրազեկող նամակի բովանդակությունը եղել է նաև Ազգային ժողովի կայքում, որ ես, որպես հանձնաժողովի անդամ, հաստատել եմ։ Տիկին Զոհրաբյանը հետո փոխել է հանձնաժողովի անդամների հաստատած օրակարգը»,- շարունակեց պատգամավորը։

Այսօր տրանսգենդերի ելույթին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Այն պահվածքը, որ այս ամենի վերաբերյալ ցուցաբերում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը, ընդհանրապես կասկածի տակ է դնում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը: Ես կարծում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պետք է մտածի՝ արդյոք ինքը համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան