Այն խաղաղությունը, որ այսօր կա, հակառակորդին պարտադրված է. պաշտպանության փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
Բոլորը

«Պաշտպանության նախարարը ոչ միայն հայտարարել է, որ պետք է ավելացնել գրոհային ուժերը, այլ արդեն մենք այդ փուլում ենք: Այդ թվում՝ սպառազինության, ռազմական տեխնիկայի առումով մեր տեսլականը դրան է միտված, ինչպես պաշտպանության նախարարը հայտարարել է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Ըստ Բալայանի՝ Հայաստանը կարող է նաև հակառակորդին պարտադրել խաղաղություն, ասաց՝ պաշտպանության նախարարի հայտարարությունը հենց դրան է միտված:

Factor.am-ի հարցին՝ մի կողմից խոսվում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին, մյուս կողմից հնչում են ռազմատենչ հայտարարություններ, հակասություն չի՞ տեսնում. «Ամբողջ հասարակությունը պետք է կարողանա ընկալել, որ խաղաղությունը որևիցե մեկը նվեր չի տվել Հայաստանին: Այդ խաղաղությունը, հարաբերական անդորրը, որն այսօր կա, դա պարտադրված է հակառակորդին: Եվ եթե հակառակորդը նորից փորձի սանձազերծել, մենք նորից պարտադրելու ենք խաղաղություն: Իսկ այդ խաղաղությունը պարտադրելու միջոցները տարբեր են»։

Հակադարձելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը, թե Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը ահաբեկչություն է, Բալայանը նկատեց. «Որևիցե մտահոգություն չունեմ դրա հետ կապված, որովհետև ամբողջ աշխարհն արդեն գիտի, թե ինչքան է իրենց հայտարարություններն ու գործն իրարից տարբերվում: Ահաբեկչությունը ինչպես միջազգային օրենսդրությամբ, այնպես էլ ՀՀ Քրեական օրենսգրքով հստակ սահմանումներ ունի, ինչպես նաև միջազգային փաստաթղթերով»։

Հիշեցնենք՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ ավելացվելու է գրոհային ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են մարտական գործողություններ վարել հակառակորդի տարածքում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան