ՊԵԿ-ի նկատմամբ հանրային վստահության աստիճանը մեծանում է. Փաշինյանը ծանոթացել է ՊԵԿ ստորաբաժանումների գործունեությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Լուրեր

03.09.2026 | 16:47
ԱԶԲ-ի 293 մլն դոլար ֆինանսավորմամբ Հայաստանում ևս 50 դպրոց կկառուցվի
03.09.2026 | 16:41
Պրահայի ամրոցում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
03.09.2026 | 16:30
Ինչ են քննարկել Սիմոնյանն ու Հաջիևը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 16:20
Մեզ մոտ մարդիկ կամավոր են մեկնում ռազմաճակատ, ի տարբերություն Ուկրաինայի․ Պուտին
03.09.2026 | 16:09
Ալեն Սիմոնյանն ու Կատարի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները
03.09.2026 | 16:00
«Հնարավորություն կա». Պուտինը՝ Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման մասին
03.09.2026 | 15:51
Էստոնիայի պաշտպանության նախարարը հայտարարել է հրաժարականի մասին Ուկրաինայի համար արկերի գնման շուրջ սկանդալից հետո
03.09.2026 | 15:42
Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության առանցքը տեղաշարժվում է դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և Թուրքիա․ ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսե
03.09.2026 | 15:37
Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»
03.09.2026 | 15:35
Իրանի բանակը հայտարարել է ԱՄԷ-ում ու Քուվեյթում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին
03.09.2026 | 15:30
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, որի գործող չեմպիոնն է
03.09.2026 | 15:26
Ո՛չ քննարկել ենք, ո՛չ էլ մեր մտքով նման բան է անցել․ Փաշինյանը՝ ՌԴ քաղաքացիների համար վիզա ներդնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 15:19
Վանի առևտրաարդյունաբերական պալատն առաջարկում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն
03.09.2026 | 15:13
Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը
03.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ 102-րդ ռազմաբազայի ՀՀ-ից հեռանալու մասին // Սիմոնյանը՝ Ադրբեջան այցելելու մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ուղեկցությամբ այցելել է ՊԵԿ ստորաբաժանումներ:

«Կառավարության ղեկավարը նախ եղել է Արարատյան մաքսատուն-վարչությունում՝ ավտոմաքսատանը, որտեղ կատարվում են տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները և բացթողնման համապատասխան գործառույթները: Շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խիստ անբավարար է գնահատել մաքսատան մարքությունը և հանձնարարել սեղմ ժամկետներում տարածքը բերել պատշաճ վիճակի: «Սա խայտառակ կեղտոտ տարածք է և անթույլատրելի վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ»,- նշել է վարչապետը և հանձնարարել տարածքում իրականացնել նոր գծանշումներ և քաղաքացիների համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հերթում սպասող քաղաքացու հետ անձամբ է մասնակցել ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացին, որը տևել է 20 րոպե: «Մաքսատան աշխատակիցների հետ ֆիքսել ենք 20 րոպե ժամանակահատվածն ու հանգել պայմանավորվածության: Ըստ այդմ, մեքենան պետք է 20 րոպեում մաքսազերծված լինի»,– ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը զրուցել է նաև մաքսազերծման գործընթացում գտնվող քաղաքացիների հետ, հետաքրքրվել մաքսազերծման ընթացքից և խնդիրներից: Քաղաքացիներից մի քանիսը բողոքել են ավտոմեքենաների պետհամարանիշների տրամադրման խնդրից: Նիկոլ Փաշինյանը տեղում կապ է հաստատել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ և տեղեկացրել, որ խնդիրը պայմանավորված է վերջին տարիներին ներկրվող ավտոմեքենաների թվաքանակի ավելացմամբ: «Մեքենաների ներկրման ծավալները կտրուկ մեծացել են: Կանխատեսել են, որ ավելի պետք է լինի, բայց այժմ նախատեսվածից էլ ավելի է: Պետհամարանիշների համար նախատեսված թիթեղների նոր խմբաքանակն այսօր կհասնի հանրապետություն»,- նշել է վարչապետը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոմիտասի 35 հասցեում գտնվող հարկ վճարողների սպասարկման սրահ, ծանոթացել ստորաբաժանման գործունեությանը, վերլուծության գործառույթ իրականացնող բաժնի աշխատանքներին: Կառավարության ղեկավարը եղել է ՊԵԿ ուսումնական կենտրոնի լսարանում, որտեղ պարբերաբար անցկացվում են վերապատրաստումներ և քննություններ, հետևել հարկ վճարողների սպասարկման վարչության աշխատակիցների վերապատրաստման դասընթացին:

Վարչապետը շրջայցի ժամանակ ծանոթացել է նաև ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հիմնական գործառույթներին և իրականացվող նախագծերին: Մասնավորապես, կառավարության ղեկավարին են ներկայացվել ՊԵԿ սերվերային ենթակառուցվածքը, տվյալների մշակման կենտրոնը: Այցի շրջանակում կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Մոնիտորինգի բաժնի, Հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնի գործունեությանը:

Վարչապետը հանդիպում է ունեցել ՊԵԿ ղեկավար կազմի հետ և նշել. «Կարիք չկա ասելու, թե մեր ծրագրերի իրականացման և երկրի զարգացման համար ինչ կարևոր ու առանցքային նշանակություն ունի Պետական եկամուտների կոմիտեն: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք գտնել կառավարություն-ՊԵԿ-հանրություն աշխատանքի ճիշտ բալանսավորված այն նիշը, որը բոլորի համար հարմարավետություն կստեղծի և հնարավորություն կտա, որ մենք մեր ծրագրերն իրականացնենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ վերջին 10 ամիսների ընթացքում կատարած աշխատանքի համար, որովհետև եկեք խոստովանենք, որ հեշտ ժամանակներ չեն եղել: Ուզում շնորհակալություն հայտնել, որ այն խնդիրները, որոնք ի սկզբանե ես դրել եմ, դրանց լուծման մեկնարկը կարծես սկսվում է և մենք լավատեսորեն ենք տրամադրված: Իհարկե, պարզ է, որ ՊԵԿ-ի աշխատանքը մեծապես պայմանավորված է տնտեսության ընդհանուր վիճակով, բայց ստվերի կրճատումը մեզ համար շատ կարևոր ցուցանիշ է և ուղղություն, որը վստահություն է ներշնչում պետական կառավարման մարմինների աշխատանքի և ընդհանրապես ապագայի նկատմամբ:

Երբ երկու օր առաջ տնտեսական բլոկի ներկայացուցիչներով Դիլիջանում քննարկում էինք անցկացնում, կային տարբեր գաղափարներ, որոնք քննարկում էինք: Կան նաև շատ տարբեր մարտահրավերներ, որոնց հետ պետք է առերեսվենք: Բայց այդ ողջ քննարկման արդյունքում անընդհատ մի տերմինի էինք բախվում՝ հարկեր-ՀՆԱ ցուցանիշին: Այս առումով, իհարկե, այդ ցուցանիշն ապահովելու կարևոր գործառույթը, առաջամարտիկը ՊԵԿ-ն է: Եվ կարևոր եմ համարում ու կարծես դա նկատելի է, թեկուզ ոչ մեծ ծավալներով, թեկուզ ոչ անառարկելիորեն, բայց ՊԵԿ-ի նկատմամբ հանրային վերաբերմունքը փոխվում է, վստահության աստիճանը մեծանում է, և ուզում եմ, որ ՊԵԿ-ի իմիջի փոփոխությունն անընդհատ և լավ տեմպերով շարունակվի:

ՊԵԿ ասելով՝ մարդկանց մոտ պետք է բոլորովին ուրիշ ասոցիացիաներ առաջանան: Հույս ունեմ, որ այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ջանքերի համար, որ ներդրվում են այդ ուղղությամբ: Իհարկե, հատկապես այստեղ այս շեշտադրումն անելը շատ կարևոր է, որովհետև այսօր, ըստ էության, ՊԵԿ-ը թվայնացման ոլորտում կարծես մեր պետական կառավարման համակարգի առաջամարտիկն է, իսկ թվայնացումը նույնպես մեր կառավարության համար առաջնահերթություն է: Դա հնարավորություն պետք է տա, որ պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը և մակարդակն էականորեն բարձրանան: Անպայման այդ ուղղությամբ պետք է գնանք առաջ:

Պարոն Անանյան, աշխատանքային քննարկումների ընթացքում այս մասին խոսել ենք, և կարծում եմ՝ մեր գործընկերները պետք է իմանան, որ մեր աշխատանքային քննարկումների մթնոլորտը վերջին 10 ամիսների ընթացքում բարելավվել է, այդ քննարկումների մեջ լարվածությունը վերանում է, և ես դրա համար ցանկանում եմ Ձեզ և ներկաներին շնորհակալություն հայտնել: Ցանկանում եմ սա արձանագրելով՝ բոլորիս քաջալերել, որպեսզի մենք այս պրոցեսը վստահ և հաստատակամ շարունակենք, որովհետև իսկապես սա այն կարևոր անկյունաքարերից է, որի վրա պետք է մեր ապագան կառուցենք»,– նշել է Նիկոլ Փաշինյանը»,- ասված է հաղորդագրությունում: