Ես նաև ասել եմ, որ եթե պատերազմ սկսվի, ինքս եմ պատրաստ զենք վերցնել և պաշտպանել հայրենիքը, ինչպե՞ս կարող եմ հայտարարել, թե մինչև հիմա մեր զոհերն անիմաստ են եղել. Աննա Հակոբյան

Լուրեր

09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները ևս երկու մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ամերիկայի ձայն»-ին տված իր հարցազրույցից մեկ հատվածի, որին վերագրում են միտք, «թե պատերազմում մեր զոհերը անիմաստ են եղել»:

«Սիրելիներ,

ինձ փոխանցեցին, որ Հայաստանում որոշ շրջանակներ կոնտեքստից կտրած են ներկայացնում «Ամերիկայի ձայն»-ին իմ հարցազրույցից մեկ հատված և ինձ վերագրում միտք, թե պատերազմում մեր զոհերը անիմաստ են եղել: Նույն հարցազրույցում և հայկական մյուս լրատվամիջոցներին և ամերիկյան երկու հեռուստաընկերություններին տված հարցազրույցերում ես մի քանի անգամ ասել եմ, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավի կոչն է պահպանել խաղաղությունը և խնայել երիտասարդ զինվորների կյանքերը: Բայց ես նաև ասել եմ, որ եթե պատերազմ սկսվի, ոչ միայն Արցախի ՊԲ-ում ծառայող իմ որդին կլինի մարտական գործողությունների առաջնագծում, այլև ինքս եմ պատրաստ զենք վերցնել և պաշտպանել հայրենիքը: Իսկ դա նշանակում է, պատրաստ լինել նաև ԶՈՀՎԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ: Ուրեմն ինչպե՞ս կարող եմ ես հայտարարել, թե մինչև հիմա մեր զոհերը անիմաստ են եղել: Միացյալ Նահանգներ իմ այցը անցնում է աննախադեպ օրակարգով, ընդունելությամբ և արդյունքներով, և ես կանխատեսում եմ, որ այս այցի վրա «սև հետքեր» կպցնելու փորձեր դեռ շատ կլինեն: Բայց ուզում եմ հավատալ, որ հայկական լրատվամիջոցները, որոնք ԱՄՆ-ում թղթակիցներ ունեն փոխանցում են այն մթնոլորտը, որով ուղեկցվում է այցը»,- գրել է նա: