Հացադուլ հայտարարած զինհաշմանդամը կբուժվի արտերկրում․ պաշտպանության նախարարի խորհրդականը խոստացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 14:16
Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է
14.05.2026 | 14:13
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
14.05.2026 | 13:56
Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 13:53
Մադոննան, Շակիրան ու BTS խումբը ելույթ կունենան ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջմանը
14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
14.05.2026 | 13:23
ՄԻՊ-ը՝ դասապրոցեսի հաշվին ՔՊ հանրահավաքին ուսուցիչների և աշակերտների մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:17
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի
14.05.2026 | 13:08
Ոչ մեկ իրենցից պաշտոն չի խնդրել, այո՛, հեղափոխությանն աջակցել ենք․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
14.05.2026 | 12:57
Անչափահասին առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել
Բոլորը

Պաշտպանության նախարարությունը խոստանում է կոնկրետ քայլեր ձեռնարկել, որ ՊՆ շենքի առջև հացադուլ սկսած նախկին զինծառայող, հաշմանդամություն ունեցող Դավիթ Հակոբյանը բուժում ստանա արտերկրում։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց՝ օրենքի շրջանակում հնարավոր չէ ֆինանսավորել արտերկրում զինհաշմանդամի բուժումը, բայց նախարարության պաշտոնյաներն այս պահին փորձում են գտնել այլընտրանքային տարբերակ՝ բարեգործական միջոցների ներգրավմամբ։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ից Դավիթ Հակոբյանը հացադուլ էր սկսել Պաշտպանության նախարարության շենքի մոտ՝ պահանջելով արտերկրում իր առողջության վերականգնման համար ֆինանսական միջոցներ հատկացնել։ Հացադուլ հայտարարած նախկին զինծառայողի մասին Factor.am-ի պատրաստած տեսանյութից հետո խնդրին անդրադարձան նաև այլ լրատվամիջոցներ, և հարցը հանրային հնչեղություն ստացավ։ Այսօր արդեն տեղեկացանք, որ ՊՆ  կողմից փորձ է արվում գտնել խնդրի լուծման ուղիներ։ Այսօր՝ ապրիլի 8-ին, Դավիթ Հակոբյանին ընդունել է պաշտպանության նախարարի ավագ խորհրդական գեներալ Վարդան Ավետիսյանը։ Հանդիպումը տևել է մոտ 40 րոպե։

«Քիչ առաջ հանդիպեցի պաշտպանության նախարարի խորհրդական պարոն Ավետիսյանի հետ։ Խոսեցինք կոնկրետ իմ խնդրի մասին, և այնպիսի համաձայնության եկանք, որ հարցը կկարգավորվի, պարզապես մի փոքր ժամանակ է հարկավոր, որ վիզայի հարցը լոիծվի, որպեսզի կարողանամ գնալ Գերմանիա՝ բուժում ստանալու համար»,- Factor.am-ին պատմեց Դավիթ Հակոբյանը։

Նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց՝ ամեն ինչ անելու է, որ իր ընկերների բարեգործության շնորհիվ նախկին զինծառայողը մեկնի Գերմանիա ու այնտեղ բուժում ստանա։ Դավիթ Հակոբյանի ու ՊՆ խորհրդականի հանդիպմանը ներկա գտնված  գնդապետ Ավետիսյանը պատմեց, թե ինչի մասին են պայմանավորվել․ «Կդիմավորեն տղերքը, ինչ որ է՝ կապահովեն էնտեղ։ Նաև ինքը բանկի հետ կապված խնդիր ուներ՝ բանկի տնօրենի հետ ես կզանգեմ կխոսեմ, որպեսզի տեսնենք՝ ինչով կարող ենք օգնել։ Հաշվեհամարը վերցրեց, որ իր ծանոթ ընկերներին տա, որպեսզի որոշակի գումար փոխանցվի, որ էդ հարցերը էնտեղ լուծվեն։ Բուժման հարցերը լուծվում են Գերմանիայում, ովքեր իրեն ընդունում են էնտեղ»։

Factor.am-ի հարցին՝ ի՞նչ ժամկետի մասին է խոսք գնում, պարոն գնդապետը պատասխանեց․ «Ժամկետը առաջին հերթին պայմանավորված է, թե երբ է կազմակերպվում վիզայի հարցը։ Վիզայից է կախված Դավիթի մեկնելը»։

Խաղաղապահ զորքերի նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը առողջական ծանր վնաս է կրել 2012 թվականին, երբ աղիքային բորբոքման համար վիրահատվել է Մուրացանի հոսպիտալում։ Երկու անգամ սխալ վիրահատություն է անցկացվել, ինչից հետո Դավիթի մոտ առաջացել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, իշեմիկ ինսուլտ ձախակողմյան հեմիպարեզով։ Դավիթը գրեթե անշարժացել է։

«Առողջականիս հետ կապված իմ ունեցած խնդիրներն ինձ անհանգստացնում են՝ նեղում են կոնկրետ աչքերս, սիրտս, գլուխս, ողնաշարս, տարբեր օրգաններս»,- պատմեց Դավիթ Հակոբյանը։

Պաշտպանության նախկին նախարարների օրոք Դավիթի բուժումն արտերկրում հնարավոր չի դարձել՝ տարբեր պատճառաբանություններով։ Նախկին զինծառայողն անկեղծացավ՝ նախարարի խորհրդական Դավիթ Ավետիսյանի հետ հանդիպումն իրեն հույս է տվել, որ, ի վերջո, ինքն արտերկրում բուժում կստանա. «Պարոն գեներալի հետ հանդիպման սա երկրորդ դեպքն ա։ Այնպես չի, որ ինքն այնպիսի մարդ ա՝ իր խոսքը անիմաստ կարող է լինել։ Պարոն գեներալի խոսքի վրա վստահ եմ։ Առանձնացնում եմ իր հետ խոսելը մնացած խոսակցություններից, որ էսքան ժամանակահատվածում եղել է»։

Դավիթն ասում է՝ հասկանալով, որ Հայաստանում իր բուժումը հնարավոր չէ, ինքը հետաքրքրվել ու պարզել է, թե արտերկրի ո՞ր կլինիկաներում կարող են վերականգնել իր առողջությունը: «Իսրայել ու Գերմանիա հարցում ենք ուղարկել՝ կարո՞ղ են ինձ բուժել, թե՝ չէ։ Երկու կողմից էլ դրական պատասխան եկավ, էդ թղթերը գտնվում են Պաշտպանության նախարարությունում, որ ինձ կարող են բուժել։ Գերմանիայում ասել են, որ լիարժեքության մոտ ինձ կարող են բուժել։ Դրանում կասկած չի կարող լինել»,- պատմեց նախկին զինծառայողը։

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում բնակվող Դավիթ Հակոբյանը առողջական խնդրից զատ, կանգնած է նաև սեփական տունը կորցնելու վստանգի առաջ։ Տունը բանկում գրավադրվել է 1 միլիոն 400 հազար դրամի դիմաց, այդ գումարով հոգացել է առողջական ընթացիկ ծախսերը։ Նախարարի խորհրդականը խոստացել է ընկերների օգնությամբ աջակցել նաև գրավադրված տան հետդարձի հարցում։

Ռոբերտ Անանյան