ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ազդարարեցին Երևանում նոր տեխնոլոգիական կենտրոնի բացումը

Լուրեր

09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները ևս երկու մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
Բոլորը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացնում են, որ այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնապես բացել են Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ձևավորված նոր Տեխնոլաբը:

«Այս տեխնոլոգիական կենտրոնը ձևավորվել է ԱՄՆ դեսպանության և Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի երկարամյա և հաջող համագործակցության արդյունքում և ներառված է Երևանի ամերիկյան անկյան կազմում:
Տեխնոլաբը հագեցված է համակարգիչներով, եռաչափ տպիչներով, եռաչափ գրիչներով, ինչպես նաև կոդավորման ու ռոբոտիկայի համար անհրաժեշտ գործիքակազմով: Տեխնոլաբի նպատակն է նոր տեխնոլոգիաների և տեխնիկական հմտությունների զարգացման համար անհրաժեշտ գործիքների օգտագործման անվճար հնարավորությունների ապահովումը՝ հատկապես երիտասարդների համար:
Տոխնոլաբում կանցկացվեն կոդավորման և ծրագրավորման դասընթացներ և ուսուցումներ կապված կենտրոնում առկա նոր տեխնոլոգիաների հետ: Այցելուները կարող են նաև բերել և տեղում օգտագործել իրենց անձնական սարքավորումները: Այստեղ նաև ապահովվում է ինտերնետային կապ: Շինությունը հասանելի է հաշմանդամություն ունեցող անձնանց համար: Ինչպես բոլոր Ամերիկյան անկյուններում, այստեղ ևս բոլոր ծառայությունները և ծրագրերը կլինեն անվճար:

Բացման արարողության ժամանակ դեսպան Թրեյսին իր խոսքում նշեց. «Միացյալ Նահանգները և Հայաստանը համակարծիք են այն հարցում, որ մեր հետզհետե ավելի ու ավելի շատ փոխկապակցված գլոբալ հասարակությունում երիտասարդների հաջողության գրավականը կրթությունն է գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի մասով… Հուսով եմ, որ նոր Տեխնոլաբը կօգնի լրացնել տեխնոլոգիաների նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունը, որ այս պահին կա Հայաստանում»:

«Այս գերժամանակակից տեխնոլաբը, որն ԱՄՆ դեսպանության և Երևան քաղաքի միջև արդյուանվետ համագործակցության հերթական փայլուն նմուշն է, հնարավորություն կտա գրադարանի ընթերցողներին օգտվել նորագույն տեխնոլոգիաներից: Այստեղ կկազմակերպվեն նաև նորագույն սարքավորումներից օգտվելու դասընթացներ՝ բոլոր տարիքային խմբերի համար: Սա այն է, ինչ մենք ուզում ենք և գնում ենք այդ ուղղությամբ՝ նոր մակարդակի բարձրացնել մեր ավանդույթները բարձր տեխնոլոգիաների բնագավառում, և տալ նոր գործիքներ մարդկանց՝ կրթվելու եւ զարգանալու համար», – ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ դեսպանությանն արդյունավետ համագործակցության համար։

Երևանի Ամերիկյան անկյունը հիմնադրվել է 2005թ. ապրիլին: Երևանի ամերիկյան անկյունը Հայաստանում ԱՄՆ դեսպանության հովանու ներքո գործող 5 ամերիկյան անկյուններից մեկն է: Մյուս ամերիկյան անկյունները գտնվում են Գյումրի, Վանաձոր, Կապան և Չարենցավան քաղաքներում: Ամերիկյան անկյունների դռները բաց են բոլոր այցելուների համար, ովքեր ցանկանում են ավելին իմանալ Միացյալ Նահանգների մասին, և այդ հարցում օգնելու համար Ամերիկյան անկյունները առաջարկում են տարբեր ծրագրեր, դասախոսություններ, ինչպես նաև գրքեր, ամսագրեր, ֆիլմեր: Ամերիկյան անկյունները տեղեկատվական հարթակ են, որտեղ այցելուները կարող են.

· ստանալ խորհրդատվություն ամերիկյան կրթության վերաբերյալ, եթե հետաքրքրված են ԱՄՆ-ում ուսանելու հեռանկարներով,
· մասնակցել տարբեր թեմաներով աշխատարանների, որոնք միտված են որոշակի գործնական հմտությունների ու անգլերենի իմացության բարելավմանը,
· մասնակցել դասերի ու խմբակների, որտեղ ներկայացվում են նոր տեխնոլոգիաները, 21-րդ դարի թվային հմտությունները, օգտվել ակադեմիական գրականությունից,
· դիտել ֆիլմեր, մասնակցել քննարկումների և դասախոսությունների ձեռներեցության, առաջնորդման, ընթացիկ զարգացումների, արտաքին քաղաքականության և շատ ու շատ այլ հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: