Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պատրաստվում են վաղը բողոքի ակցիա իրականացնել, նրա գրասենյակի ղեկավարը խնդրում է չանել

Լուրեր

09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները վաղը Վերաքննիչ դատարանի բակում բողոքի ակցիա իրականացնելու մասին հայտարարություն էին տարածել։

Հիշեցնենք, որ վաղը Վերաքննիչ դատարանում կշարունակվի Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ բողոքի քննությունը։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Factor.am-ին ասաց, որ տեղյակ է ակցիա իրականացնելու նախաձեռնությունից, շնորհակալ է այդ մարդկանց, բայց խնդրել է, որպեսզի բողոքի ակցիան չեղարկվի․ «Պետք է այնուամենայնիվ խնդրեմ նրանց վաղը չդիմել այդ միջոցին։ Եկեք առայժմ չստեղծենք հավելյալ լարվածություն և որևէ ճնշում չգործադրենք դատարանի վրա՝ հույս ունենալով, որ իշխանությունները նույնպես այս անգամ զերծ կմնան դրանից»։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշումը բողոքարկելու վերաբերյալ հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 14:30-ին:

Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ից անազատության մեջ է:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։

Լիլիթ Շաբոյան