Բանակում խոշտանգումների դեպքերով գործերը չեն քննվում․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
Բոլորը

«Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանն անդրադարձավ բանակում տեղի ունեցած խոշտանգումների հետ կապված միջադեպերի կոծկմանն ու հարուցված քրեական գործերի կարճմանը՝ մասնավորապես առանձնացնելով զինծառայող Արթուր Հակոբյանի գործը։

«Արթուր Հակոբյանը պնդում է, որ իր նկատմամբ զորամասում անմարդկային վերաբերմունք է տեղի ունեցել, որի հետևանքով  ինքը հոգեկան առողջության խնդիրներ է ձեռք բերել։ Դրանից հետո նրան տեղափոխել են Կանազի հոսպիտալ, այնուհետև զորացրվել է բանակից։ Տարիներ շարունակ նրա նկատմամբ կատարվածի վերաբերյալ հարուցված գործի բողոքարկումները մերժվել են, բայց վերջերս Վճռաբեկ դատարանը ճանաչել է Արթուր Հակոբյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը, որից հետո Դատախազության կողմից այս գործը վերաբացվել է։ Սակայն վերաբացումից հետո գործը հանձնվել է 9-րդ կայազորային բաժնին՝ քննության, իսկ այդ 9-րդ կայազորային բաժինն ավելի վաղ կոծկել էր Հակոբյանի նկատմամբ կատարվածը և  խախտել  Հակոբյանի իրավունքները»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ Դատախազությունն այդպես էլ շարունակում է մերժել իր միջնորդություններն այն մասին, որ Հակոբյանի նկատմամբ պետք է քրգործը հարուցել, ոչ թե ծեծի, այլ խոշտանգումների փաստով, և այս քրգործը պետք է քննի ոչ թե 9-րդ կայազորային բաժինը, այլ Քննչական կոմիտեն։

«Բանակում խոշտանգումների դեպքերով գործերը չեն քննվում»,- հավելեց  փաստաբանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։