«Սպայկա»-ի տնօրենը կալանավորվեց. ընկերության աշխատակիցները դատարանի առջև ցույց են անում. ՈՒՂԻՂ
Տեսանյութեր
08.04.2019 | 10:01Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու հարցով որոշումը. նման միջնորդությամբ հանդես էր եկել ՊԵԿ-ը:
Դատարանը որոշեց Դավիթ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Հիշեցնենք, որ Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:
«Սպայկա»-ի աշխատակիցները դատարանի մոտ ցույց են անում: