Նկարներն այսօր չեն վաճառվում. ինչ խնդիրներ ունեն նկարիչները

Լուրեր

09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
Բոլորը

Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում բացվեց «Հավերժի գրավականը» ավանդական դարձած ցուցահանդեսը:

Ներկայացված է անցյալում ու ներկայում ստեղծագործող կանանց արվեստը:

27 հեղինակների ավելի քան 60 ստեղծագործություններ զարդարում են կերպարվեստի թանգարանի ցուցասրահը.

«Ցուցահանդեսը երկար տարիներ է ինչ կազմակերպում ենք: Երբ որ սկսեցինք նշել կանանց տոները, որոշեցի, որ այդ շրջանակներում պետք է կազմակերպենք կին նկարիչների ցուցահանդես: Նկատեցի, որ բավականին հետաքրքիր ու օրիգինալ են դարձել նրանց աշխատանքները: Այսինքն, նրանք ի վիճակի են առանձին ցուցադրվելու ու առանձին ցուցահանդես ունենալու: Մեր ժամանակներում նկարիչների 25-30 տոկոսն էր նկարչուհի, իսկ այսօր՝ շատ են նկարչուհիները: Ցուցահանդեսի շնորհին նկարիչը կարողանում է իր գործը տեսնել կողքից»,- ասում է թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանը:

Խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին՝ Ալոյանն ասում է, որ դրանք բազմաթիվ են: Նրա խոսքով՝ այսօրվա ֆինանսական խնդիրների պատճառով արվեստը կարծես թե երկրորդ պլան է անցնում.

«Խնդիրները բազմաթիվ են, նախ աշխատանքի, հետո նաեւ այդ աշխատանքները իրացնելու առումով: Երբ որ հասարակությունը լուծում է իր ընտանիքի խնդիրները, սննդի հարցերը, այդ ժամանակ արդեն մտածում է գեղեցիկի մասին: Բայց երբ դժվարության մեջ է՝ ստամոքսի հարց է, այդ ժամանակ արվեստը կարծես թե մղվում է երկրորդ պլան: Ցանկանում եմ, որ մի օր մեր հասարակությունն այնքան տնտեսապես հզորանա, որ հզորանա նաեւ արվեստի աշխարհը: Որովհետև արվեստը բազմաթիվ թելերով կապված է թե՛ տնտեսության, թե՛ կրթության, և ամեն ինչի հետ: Որովհետեւ հենց այնպես արվեստ չի ծնվում»:

Արվեստագետը լինելով հասարակության անդամ և ապրելով այդ հասարակության մեջ՝ նախ պետք է ունենա ֆինանսական կայունություն, այս կարծիքին են նկարիչները:

Նկարչուհի Ալլա Գրիգորյանը, որ երկար տարիներ մասնակցում է տարբեր ցուցահանդեսների, գտնում է, որ արվեստը պետք է դուրս գա արվեստանոցից, որ հանրությունը տեսնի ու գնահատական տա, նաեւ կարողանա վաճառել կտավները, հետո՝ նորերը ստեղծելու համար. «Առնում ես ներկ, կտավ, վրձին և այլն, և եթե չես աշխատում և ինչ-որ տեղից չունես օգնություն, դու ես գումար ներդնում: Բայց նկարներն այսօր չեն վաճառվում, դա գլխավոր խնդիրն է: Նկարչի համար շատ դժվար է, որ նկարը վաճառում ես, բայց պետք է վաճառես, որպեսզի դրանով կարողանաս որոշակի հոգս լուծել»:

Ցուցահանդեսին ներկայացված հեղինակներից 18-ը վանաձորցի ստեղծագործողներ են: Լուսինեն, որի կյանքի իմաստն արդեն երկար տարիներ դարձել են՝ ներկը, կտավն ու վրձինը, ասում է, որ կանանց և տղամարդկանց արվեստի մեջ դասակարգել չի կարելի, քանի որ արվեստագետների խնդիրները նույնն են.

«Կանանց դերը նույնպես շատ կարեւոր է արվեստի մեջ: Եվ նման ցուցահանդեսները ևս մեկ անգամ գնահատելու և տեսնելու առիթ են տալիս: Խնդիրներ ունեն բոլոր ստեղծագործողները՝ կանայք եւ տղամարդիկ: Կա ներկայանալու եւ արվեստը ներկայացնելու խնդիր: Նման ցուցահանդեսները եւս մեկ անգամ առիթ են տալիս եւս մեկ անգամ քո ստեղծագործությունները հանրությանը ներկայացնելու»:

Տաթևիկ Ղազարյան