ՀՀ ԱԳՆ-ում կայացավ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ մաս 6-ի կառավարություն-քաղաքացիական հասարակություն առաջին քննարկումը

Լուրեր

09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մաս 6-ի («Առևտուր և առևտրին առնչվող հարցեր») կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն առաջին քննարկումը։

Այս մասին  ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Կառավարության կողմից քննարկմանը ներկա էին ՀՀ շահագրգիռ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էդգար Ճաղարյանը և կառավարության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Նիստին ներկա էին քաղհասարակության շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ։

Քննարկումը ծավալվեց առավել զգայուն գլուխների շուրջ, մասնավորապես՝ մտավոր սեփականություն, պետական գնումներ, մրցակցություն, թափանցիկություն, վեճերի կարգավորում, որոնցում ամրագրված դրույթների կիրարկման ուղղությամբ իրականացված քայլերը ներկայացվեցին կառավարության՝ համապատասխան ոլորտները համակարգող անդամների կողմից։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին բարձրաձայնեցին իրենց հուզող հարցադրումները։

Քաղհասարակության շրջանում հատկապես մեծ հետաքրքրություն նկատվեց մտավոր սեփականության գլխի՝ «Կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման խթանման, դրա վերաբրենդավորման, ինչպես նաև արտահանման շուկաներում արտադրանքի մրցունակ դիրքը պահպանելուն աջակցելու նպատակով ԵՄ կողմից տրամադրվելիք տեխնիկական և ֆինանսական աջակցության ստացման, պետական գնումների և վեճերի կարգավորման գլուխների առանձին դրույթների կյանքի կոչման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ծրագրվող քայլերի շուրջ, որոնք հանգամանորեն ներկայացրին և քաղհասարակության հարցադրումներին պատասխանեցին ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների տեղակալները։

Նիստի ավարտին վերահաստատվեց երկու կողմերի՝ սույն ձևաչափով քննարկումները հետագայում ևս շարունակելու պատրաստակամությունը»։