Դեսպան Այվազյանի հանդիպումը Մեքսիկայի Սենատի նախագահի հետ

Լուրեր

09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
Բոլորը

Ապրիլի 4-ին Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Մեքսիկայի Սենատի նախագահ Մարտի Բատրես Գուադառամայի (Martí Batres Guadarrama) հետ։

Կողմերը մտքեր փոխանակեցին երկու երկրների երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի շուրջ։ Այդ համատեքստում կարևորվեց միջխորհրդարանական համագործակցության զարգացումը։ Դեսպան Այվազյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը՝ Մեքսիկայի օրենսդիրների հետ արդյունավետ փոխգործակցության զարգացման առումով։

Գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիներին երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի ոլորտում նկատելի ակտիվությունը, կողմերը քննարկեցին Հայաստանի Ազգային ժողովի և Մեքսիկայի Սենատի միջև արդյունավետ համագործակցության հետագա շարունակմանն առնչվող հարցեր։ Այդ առնչությամբ կարևորվեցին համապատասխան իրավական դաշտի կիրառումը և բարձրաստիճան փոխայցերի իրականացումը։

Սենատի նախագահ Մարտի Գուադառաման փաստեց Մեքսիկայի նոր գումարման օրենսդիր մարմնի շահագրգռվածությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ կապերի սերտացման առումով՝ խոստանալով ամենայն աջակցություն ցուցաբերել բարձրացված հարցերը կյանքի կոչելու գործում։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել շփումները միջխորհրդարանական փոխգործակցության օրակարգը զարգացնելու ուղղությամբ։