Երևանում մեկնարկել է «IT-SUMMIT 2019» համաժողովը

Լուրեր

09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ

ՌԴ «Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ասոցիացիայի» (АПКИТ) և «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Երևանում մեկնարկել է «IT-SUMMIT 2019»  համաժողովը, որի շրջանակներում մեր երկրում են գտնվում IT ոլորտի 150-ից ավելի կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ղեկավարներ ու մասնագետներ, պետական կառույցների պաշտոնյաներ։

«Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։
Նախարարն անդրադարձել է բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությանը, կարևորել առաջիկայում ձևավորվող բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ստեղծելու գործընթացը։ Նա ընդգծել է, որ մշակվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի նոր քաղաքականություն՝ զարգացման նոր էկոհամակարգով և թվայնացման օրակարգով, ինչը նոր մակարդակի և հիմքերի վրա կդնի Հայաստանում զարգացող բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը։
Համաժողովում ելույթ է ունեցել նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը։ Նա ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ունեցած ներուժն ու զարգացման հնարավորությունները, ընդգծել, որ ոլորտի արագ առաջընթացի համար անհրաժեշտ է համակարգված մոտեցում, ինչին և ուղղված է ՀՀ կառավարության տեսլականը։
Ասոցիացիայի գործադիր տնօրեն Նիկոլայ Կոմլևի խոսքով՝ Հայաստանն այն երկրներից է, որը կարողացել է պահպանել ՏՏ ոլորտի մասնագետներին, ինչն անչափ կարևոր պայման է համագործակցություն կառուցելու համար։ «IT-SUMMIT»-ը Երևանում երկրորդ անգամ անցկացվելով՝ այս տարի հնարավորություն է ընձեռվել հայկական ՏՏ ընկերություններին, ստարտափերին և այլ նախաձեռնություններին «АПКИТ» ասոցիացիայի անդամներին և հյուրերին ներկայացնելու հայկական առաջադեմ մշակումները, գիտական հետազոտությունների արդյունքները և լավագույն գործնական լուծումները։
«IT-SUMMIT’2019»-ը հնարավորություն կտա երկու երկրների ոլորտի մասնագետներին մեկ միջոցառման ընթացքում ծանոթանալու տարատեսակ նախագծերի, որոնք ստեղծում են եզակի պրոդուկտներ»,- ասված է հաղորդագրությունում: