Վատ է, որ ԱԱԾ-ն է զբաղվելու ֆեյքերով. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները ևս երկու մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
Բոլորը

«Սահմանադրությամբ վարչապետը չի կարող որևէ իրավապահ մարմնի ասի, որ գործ հարուցեն։ Կարող է գրավոր դիմել, ներկայացնել հանցագործության մասին տեղեկություններ՝ ինչպես դուք կամ ես, և գործը հարուցվի կամ չհարուցվի»,- այսօր ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»։

Մարուքյանը կարծիք հայտնեց, որ ցուցում տալու հետ կապված թերևս վարչապետը այլ բան կարող է նկատի ունեցած լինել և հորդորեց դիմել Փաշինյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ է նկատի ունեցել։ Անդրադառնալով ԱԱԾ-ին տրված Փաշինյանի երեկվա հանձնարարականին՝ կոշտ միջոցներ ձեռնարկել ֆեյքերի և մեդիամանիպուլյացիաների դեմ, Մարուքյանն ասաց․ «Ֆեյքերից ամենաշատը տուժած կուսակցությունը մենք ենք, երևի ես եմ։ Բայց դրա լուծումը ես չեմ տեսնում, դրա լուծումը մեր քաղաքացիական հասարակության զարգացման և մեդիագրագիտության մեջ է»։

Նա նաև կարծիք հայտնեց, որ ֆեյքերի դեմ պայքարը ԱԱԾ-ի գործառույթը չէ․ «ԱԱԾ-ի գործառույթ կլինի դա այն դեպքում, երբ թշնամին փորձի մեդիամանիպուլյացիաների միջոցով հանրային կարծիքի վրա ազդել, դա կարող է լինել ԱԱԾ գործառույթ։ Բայց որ երկրի ներսում մարդիկ կանտորաներ են պահում, որ իրենց գովեն կամ իրենց հակառակորդներին մեդիադաշտում ոչնչացնեն, դա ԱԱԾ գործառույթ չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան