Շատերն են վախենում անցումային արդարադատությունից, չգիտեմ՝ ալերգիա ունեն, հոգեխանգարմունքի մեջ են ընկնում․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Այն դատարանները, որոնք մասնակից են եղել մարդու իրավունքների կոպիտ խախտումներին կամ որոշումներ են կայացրել քաղաքական ընդդիմադիրների և այլախոհների նկատմամբ՝ նրանց ճանաչելով մեղավոր, արդյոք այժմ կարո՞ղ են ճանաչել այդ նույն մարդկանց իրավունքների խախտումները։

Այս հարցն այսօր ԱԺ-ում մեկնարկած  «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ներկաներին ուղղեց իրավապաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ այս հարցադրումները ոչ թե հռետորական են, այլ մտահոգություններ, որոնց մասին կբարձրաձայնվեն 2020 թվականին Հայաստանի մասին զեկույցի ներկայացման ժամանակ։

Անդրադառնալով  դատաիրավական համակարգի խնդիրներին՝ Սաքունցը նշեց, որ եթե նախկինում այդ խախտումների բարձրաձայնման հարցում հանդիպում էին բարիկադների  իշխանությունների կողմից, ապա այժմ տրամաբանություն է փոխվել, կա քաղաքական կամք, որը պետք է արտահայտվի ոչ թե հայտարարություններով, այլ գործողություններով:

«Շատերն են վախենում անցումային արդարադատությունից, չգիտեմ՝ ալերգիա ունեն, հոգեխանգարմունքի մեջ են ընկնում, սակայն  նրա բուն էությունը ճշմարտության բացահայտումն է»,- ընդգծեց  Սաքունցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան