Պետությունը կանգնած է անգամ ամենահեռավոր համայնքների կողքին. Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի երկրամասի  տարածաշրջանային բաժանմունքի նախագահին

Լուրեր

09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
Բոլորը

ՀՀ սփյուռքի նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 5-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի երկրամասի  տարածաշրջանային բաժանմունքի նախագահ, գործարար, բարերար Արթուր Խաչատրյանին:

Բարձր գնահատելով Արթուր Խաչատրյանի գործունեությունը՝ Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդգծեց, որ քաջատեղյակ է նրա կատարած աշխատանքներին, Կամչատկայի հայ համայնքի ձևավորման, կայացման գործում ունեցած ավանդին և մեծ դերակատարությանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արթուր Խաչատրյանը նշեց, որ մեծ ուրախություն է հայրենիքում նման վերաբերմունքի արժանանալը: Կամչակտայում շուրջ 2500 հայ է ապրում, և չնայած հայերի ներկայությունն այնտեղ տասնամյակների պատմություն ունի, որպես կայացած համայնք կազմակերպվել ու գործել են չորս տարի առաջ: Հենց Արթուր Խաչատրյանի անմիջական աջակցությամբ և հովանավորությամբ են գործում համայնքը, նրան կից կիրակնօրյա դպրոցը և պարային համույթը: Ըստ նրա՝ Հայաստանից դուրս ապրող հայերն առնվազն մայրենի լեզվին պետք է տիրապետեն: Այսօր 25 աշակերտ ունեցող կիրակնօրյա դպրոցում 3 տարում սովորում են հայերեն գրել, կարդալ, ծանոթանալ Հայաստանի պատմությանը: Իրենց արմատներին կառչած մնալու շնորհիվ է նաև, որ Կամչատկայում առկա մյուս, ավելի մեծ թվով ներկայություն ունեցող ազգային փոքրամասնությունների կողքին՝ հայերն ամենահզոր համայնքն ունեն:

Հյուրն անդարադարձավ նախարարության հետ արդյունավետ համագործակցությանը և հույս հայտնեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կշարունակի սերտ աշխատել Կամչատկայի համայնքի հետ, հանդես գալ համատեղ նոր նախաձեռնություններով: Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց, որ գործելով վարչապետի աշխատակազմում և ունենալով համակարգման և վերահսկման լայն լծակներ՝ հանձնակատարի գրասենյակը կկարողանա սփյուռքի հետ գործակցությունը տեղափոխել առավել մեծ արդյունավետության դաշտ, աջակցել համայնքներին, մշակել միասնական համահայկական օրակարգ՝ ազդակներ ստանալով հայ համայնքներից: Նախարարի պաշտոնակատարը հավելեց՝ անգամ ամենահեռավոր համայնքները պիտի զգան՝ Հայաստանն իրենց թիկունքին կանգած է:

Հանդիպման ավարտին Հայաստան-սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու, Հայաստանի և  սփյուռքի միջև կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, ազգային, հասարակական գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար Բաբկեն Տեր Գրիգորյանը Արթուր Խաչատրյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով:

«Այս մեդալը միայն իմը չէ, այն նախևառաջ Կամչատկայի հայ համայնքինն է: Մեծ պատիվ է հայրենի պետության կողմից նման գնահատանքի արժանանալը: Սա մեզ համար նոր խթան է առավել համախմբելու մեր ջանքերն ու նոր ոգով առաջ գնալու համար: Մեր կողքին ապրող մյուս ազգերի համայնքները իրենց պետությունների կողմից դեռևս նման վերաբերմունքի չեն արժանացել»,-նշեց Կամչատկայի հայ համայնքի ղեկավարը: