Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել

Լուրեր

09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է  Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Այս մասին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Արտակ Զեյնալյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և շնորհավորել նրան պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք դիվանագիտական առաքելության ընթացքում: Նախարարը բարձր է գնահատել  դեսպանության  ու ՀՀ արդարադատության նախարարության սերտ համագործակցության ներկայիս մակարդակը՝ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում և վստահություն հայտնել, որ փոխգործակցությունը տարբեր ուղղություններով զարգացնելու մեծ ներուժ կա:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ ուրախ է գտնվել Հայաստանում, հատկապես այս ժամանակահատվածում, երբ կան հնարավորություններ՝ խորացնելու գործընկերությունը:  Դեսպան Թրեյսին հավաստիացրել է, որ Նախարարության և դեսպանության միջև առկա գործակցությունը կշարունակվի և կօգտագործվեն այն զարգացնելու բոլոր հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, արդար դատաքննության իրավունքի երաշխավորմանը, դատաիրավական բարեփոխումներին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող ծրագրերին, սնանկության ոլորտի բարեփոխումներին, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ներդրմանը, քրեական արդարադատության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին, ինչպես նաև դատապարտյալների պահման պայմանների բարելավմանը և Պրոբացիայի ծառայության կարողությունների հզորացմանը:

Հանդիպման ավարտին նախարար Զեյնալյանն ու դեսպան Թրեյսին վերահաստատել են համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը»: