ՀՀ ոստիկանությունը հայտնում է Գյուլագարակում և «Սևան» ազգային պարկում ապօրինի ծառահատումների բացահայտման մասին

Լուրեր

09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
Բոլորը

ՀՀ ոստիկանությունը հայտնում է անցյալ նոյեմբերին Գյուլակարակի անտառպետությունում և «Սևան» ազգային պարկում ապրիլի 1-ին կատարված ապօրինի ծառահատման դեպքերի բացահայտմասին։

Այս մասին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

« 2018թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 15.00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Ստեփանավանի բաժին անտառախախտման արձանագրություն է ստացվել, որ նոյեմբերի 28-ին կատարված շրջագայության ժամանակ պարզվել է, որ Ստեփանավանի անտառտնտեսության Գյուլագարակի անտառպետության թիվ 8 պահաբաժնի թիվ 10 քառակուսում ինքնությունը չպարզված անձը ապօրինի հատել է տարբեր տեսակի և տրամաչափերի 24 ծառեր:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ապրիլի 3-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումնների շնորհիվ պարզվել է, որ 2018թ. նոյեմբերի վերջին նշված ծառերը բենզասղոցով ապօրինի հատել է 1992 թ. ծնված Շահեն Ղ.-ն և առաջացած փայտանյութը 1987թ. ծնված Վահե Շ.-ի ու 1981 թ. ծնված Ահարոն Գ.-ի օգնությամբ՝ վերջինիս պատկանող «ԳԱԶ 53» բեռնատար ավտոմեքենայով տեղափոխել է իր տան բակ և օգտագործել տունը ջեռուցելու համար:

Ապրիլի 2-ին Շահեն Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ապրիլի 1-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում գրություն է ստացվել, որ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի աշխատակիցները ստուգայց կատարելիս մարտի 24-ին Արտանիշի տեղամասի 4-րդ պահաբաժնում հայտնաբերել են ապօրինի հատված 22 սոճի:

Ապրիլի 3-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում բաժին է հրավիրվել 1992թ. ծնված Ռազմիկ Ե.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել, որ 2019թ. հունվար, փետրվար, մարտ ամիսների ընթացքում Արտանիշի մասնաճյուղի 4-րդ պահաբաժնից ապօրինի հատել է տարբեր տրամագծի սոճի տեսակի 20 ծառ, որոնք տեղափոխել է իր տուն՝ որպես վառելափայտ օգտագործելու նպատակով:
Հատված ծառերը մասամբ հայտնաբերվել են:

Կատարվում է քննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: