Լոռու մարզի որոշ դպրոցներում աշակերտներն ու ուսուցիչներն օգտվում են նույն սանհանգույցից

Լուրեր

09.06.2026 | 19:17
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Վրաստանում չինական և ռուսական ազդեցության վերաբերյալ օրինագիծ
09.06.2026 | 19:04
Առաջիկա ժամերին Վանաձոր համայնքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտ
09.06.2026 | 18:49
Թբիլիսիի կողմից Բաքու արտաքսված ադրբեջանցի լրագրողը կալանավորել է
09.06.2026 | 18:39
Կարապետ Գուլոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
09.06.2026 | 18:36
Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
09.06.2026 | 18:28
Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութին շնորհավորել է Փաշինյանին
09.06.2026 | 18:23
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչվեն․ կառավարությունը որոշում կընդունի շաբաթների ընթացքում․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 18:20
Transfermark․ Տրանսֆերային գնի ամենամեծ աճ գրանցած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը
09.06.2026 | 18:13
Ծառուկյանին թույլ չեն տվել հեռանալ երկրից // Պուտինը դեռ չի շնորհավորի Փաշինյանին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 18:12
«Արմատ մեդիա»-ից առգրավված իրերը չեն վերադարձվել, խմբագրության դուռը դեռ  կապարակնքված է․ խմբագիրը պնդում է, որ խախտվում են իրենց իրավունքները
09.06.2026 | 18:03
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 17:58
Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած ռուսների մուտքը ԵՄ կարգելվի․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը
09.06.2026 | 17:56
ԹՐԻՓՓ-ը միլիարդների ներհոսք է ապահովելու․ մտավախություն չունեմ ֆինանսական հնարավորությունների մասով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 17:49
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Մոլդովայի դեմ խաղում
09.06.2026 | 17:44
Կոբախիձեն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ դեր է խաղացել հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման գործում
Բոլորը

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունը սկսել է անակնկալ այցելել մարզային ենթակայության տակ գտնվող 149 դպրոցներ:

Վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանն ասում է, որ հատկապես հեղափոխությունից հետո իրենց  վարչությունը դպրոցներում տիրող իրավիճակի հետ կապված բազում բողոքեր է ստացել եւ՛ ծնողներից, եւ՛ դպրոցի ուսուցչական կոլեկտիվներից.

«Հիմնականում բողոքում էին ուսուցիչներից, ուսուցիչներն էլ՝ տնօրեններից: Բայց մեծամասամբ դրանք իրականությանը չէին համապատասխանում: Այդ բողոքների տարափից ելնելով մենք սկսեցինք ավելի շատ այցելել դպրոցներ, որպեսզի կոլեկտիվների հետ տեղում շփվենք, դպրոցների իրավիճակներն ու հնարավորությունները ուսումնասիրենք: Լինում էր, որ ուսուցիչները բողոքում էին, որ իրենց նկատմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերվել, բարոյահոգեբանական ճնշում է գործադրվել: Դա այդքան էլ չափելի չէ, եւ կարող է այդքան էլ ռեալ չլինել: Երբ որ մարդկանց խմբի հետ ես աշխատում, նմանատիպ խնդիրներ հաճախ կարող են առաջանալ»:

Սակայն այցերը դպրոցների տնօրենների եւ ուսուցչական կոլեկտիվների կողմից այնքան էլ դրական չի ընդունվում: Մատինյանի խոսքով՝ իրենց այցի հետ կապված հաճախ տնօրենների մոտ մտահոգություն է առաջանում, թե ինչո՞ւ հենց իրենց դպրոցն է ընտրվել, մտածելով, որ այդտեղ կա անձնային մոտեցում.

«Մեզ համար բոլոր տնօրեններն ու դպրոցները հավասար են: Դա չպետք է մտահոգի տնօրեններին, որովհետեւ մեր նպատակը ոչ թե իրենց վախեցնելը կամ պատասխանատվության ենթարկել ն է, այլ այն, որ մարզային ենթակայության բոլոր դպրոցներում հավուր պատշաճի ամեն ինչ կազմակերպվի: Գրասենյակից վերահսկողություն իրականացնել այդքան էլ ճիշտ չէ, պետք է գնալ եւ տեղում ուսումնասիրել: Կոպիտ ասած՝ ինչ-որ մեկին բռնացնելու խնդիր չունենք, բայց մեզ պետք է, որ մենք ամեն ինչի մասին ճիշտ պատկեր ունենանք, իսկ տվյալ ուսումնական հաստատության աշխատողներն ու ղեկավարներն էլ ավելի զգոն լինեն»:

Այցելությունների ընթացքում արձանագրված խախտումների գերակշռող մասը կապված են եղել դպրոցների շենքային վատ պայմանների հետ. «Տարիներ շարունակ կապիտալ վերանորոգման համար շատ քիչ գումարներ են ծախսվել եւ դպրոցներն այսօր ունեն շատ բարձր մաշվածության աստիճան: Մենք տնօրեններին ասում ենք, որ առաջին հերթին կարգավորեն սանհանգույցների հարցը: Օրինակ դպրոցներ ունենք, որտեղ մեր այցելության ընթացքում տեսանք, որ սանհանգույցների եւ ճաշարանի վիճակը շատ վատ է: Երեխաներն ու ուսուցիչներն օգտվում են նույն սանհանգույցից: Կամ ճաշարանում հատակն ու սեղանները վատ վիճակում են գտնվում: Իսկ երեխան այդտեղ հաց է ուտում: Միայն ուտելու հիգիենան չէ, կուլտուրա պետք է ձեւավորվի երեխաների մոտ, որ պետք է մաքուր տեղում սնվեն»,- ասաց ոլորտի ներկայացուցիչը:

Նշված դպրոցների տնօրենների հրահանգվել եւ ժամկետ է տրվել որպեսզի հնարավորությունների սահմանում խնդիրը լուծում ստանա:

Եղել են նաեւ դեպքեր, երբ այցելել են դպրոց, իսկ տնօրենը կամ հաշվապահը տեղում չի եղել: Դրա վերաբերյալ վերջիններս ներկայացրել են բացատրություն.

«Որոշ դպրոցներում հաշվապահների 40 ժամյա ծանրաբեռնվածության դեպքում իրենք ավելի քիչ էին լինում դպրոցներում: Հիմնականում իրենք մեկնաբանում են, որ բավականին շատ փաստաթղթաշրջանառություն կա այդ հաշվապահության հետ կապված, տանում են տարբեր տեղեր: Բայց հիմա քանի որ գանձապետական համակարգի ներդրումը կա, իրենք պետք է տեղում օնլայն իրականացնեն, եւ այդքան դպրոցից բացակայելու անհրաժեշտութուն չկա: Նաեւ տնօրեններին ցուցում ենք տվել, որ նախկինում շատ էին գալիս մարզպետարաններ, հիմա այս պահին չունենք այնպիսի խնդիրներ, որ տնօրենի մարզպետարան գալու անհրաժեշտություն կլինի»,- ասաց Արփինե Մատինյանը:

Այցերի ժամանակ մարզպետարանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են նաեւ դասամատյանները: Այստեղ եւս խախտումներ են գրանցվել: Բանն այն է, որ շատ ուսուցիչներ խուսափել են մատյաններում նշել աշակերտների բացակայությունը, փորձելով «լավություն անել»՝ թե՛ իրենց, թե՛ բացակա երեխաներին:

Արդյունքում ստացել են խիստ նկատողություններ. «Բացում ես դասամատյանը եւ տեսնում ես, որ նույն օրը մի բաժնում բացակաները դրված են, իսկ մյուս առարկայի դիմաց դրված չի: Մենք բոլորին նախազգուշացրել ենք, որ երբ որ երեխան գալիս է դպրոց, նրա համար պատասխանատվությունը կրում են դպրոցում: Այս կերպ իբր երեխաներին լավություն են անում, որ հետո բացակաների թվի պատճառով քննություն չտան կամ չմնան նույն դասարանում: Ես նույնպես դպրոցում աշխատել եմ, եւ տնօրինության կողմից խիստ նկատողություն էինք ստանում, եթե հանկարծ բացակաների թիվն ավելանում էր, եւ մենք հետեւողական աշխատանք կատարած չէինք լինում, որպեսզի այդ երեխաները հաճախակի չբացակայեն:

Տնօրենից նկատողություն չստանալու համար ուսուցիչները բացակաները չեն դնում»,- մանրամասնեց բաժնի պետի տեղակալն ու հավելեց, որ բացի տնօրենների ու ուսուցչական կոլեկտիվների հետ հանդիպումները, հանդիպում են նաեւ երեխաների հետ:

Այն հարցին, արդյո՞ք երեխաները խոսում են խնդիրների մասին, թե կա վախի մթնոլորտ, Մատինյանը պարզաբանեց. «Երեխաները վախենալու խնդիր չունեն, հիմա ուսուցիչներն ու տնօրեններն ավելի շատ են վախենում, քան երեխաներն ու ծնողները:

Որովհետեւ այն իրավիճակն է, որ եթե հանկարծ իրենք ինչ-որ սխալ բան անեն, անմիջապես լայն քննարկման տեղիք կտա՝ ֆեյսբուքում կգրեն, լրատվամիջոցներն անմիջապես կարձագանքնեն եւ այլն: Երեխաներին ինչը դուր չի գալիս, մեզ ասում են, խոսում են իրենց դժգոհությունների մասին»:

Տաթեւիկ Ղազարյան