Հայաստանի ու Չինաստանի միջև ավելանում են առևտրաշրջանառության ծավալները

Լուրեր

09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Բոլորը

ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը, խմբի անդամները եւ պատգամավորներն ապրիլի 4-ին հանդիպել են պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Չինաստանի
Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեի գլխավորած պատվիրակության հետ:

«ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է, որ պավիրակության այցը Հայաստան վկայում է հայ-չինական բարեկամության մասին:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Չինաստանը Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է եւ երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունը սկսվում է պատմական Մետաքսի Մեծ ճանապարհի գոյության ժամանակներից: Լենա Նազարյանը նշել է, որ 1992 թ-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկու պետությունների միջեւ բազմաթիվ բնագավառներում հարաբերությունները զարգացել են եւ այն հնարավոր է եղել գործով հաստատված փոխադարձ վստահության եւ բարի կամքի վրա հիմնված երկխոսության շնորհիվ:

ՉԺՀ ԺՆՀԺ Մշտական կոմիտեի նախագահի տեղակալը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան եւ արդեն նկատել է, որ հայերն ունեն հարուստ պատմական ժառանգություն, շատ հյուրասեր են եւ տաղանդավոր: Շեն Յուեյուեն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություների հաստատումից մինչ այսօր հայ-չինական կապերը դինամիկ զարգանում են:

Նշվել է, որ երկու երկրների միջեւ ավելանում են առեւտրաշրջանառության ծավալները, զարգանում է համագործակցությունը մի շարք ոլորտներում: Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել համատեղ ջանքեր գործադրել՝ առաջ մղելու եւ իրականացնելու նոր նախաձեռնություններ ու ծրագրեր: Խոսելով խորհրդարանների միջեւ հաստատված լավ հարաբերությունների եւ երկխոսության մասին՝ Շեն Յուեյուեն անհրաժեշտ է համարել խորացնել համագործակցությունը հանձնաժողովների, բարեկամական խմբերի եւ կին պատգամավորների միջեւ կոնկրետ թեմաների շուրջ:

Մշտական կոմիտեի նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ իրենց խորհրդարանում եւս ձեւավորվել է մեր երկրի հետ բարեկամական խումբ, որը բաղկացած է 15 պատգամավորից:

Խոսելով անվտանգության եւ պաշտպանության հարցերում համագործակցությունից՝ Լենա Նազարյանը կարեւորել է կիբերհանցագործության եւ կադրերի վերապատրաստման գործում փոխգործակցությունը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին՝ ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել Չինաստանին հիմնախնդրի կապակցությամբ հավասարակշիռ դիրքորոշման եւ հարցի խաղաղ կարգավորմանը աջակցելու համար: Շեն Յուեյուեն նշել է, որ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը մնացել է նույնը: Նա հույս է հայտնել, որ բանակցող կողմերը կկարողականան պահպանել զսպվածություն եւ խնդիրը կկարգավորենքաղաքական երկխոսության ճանապարհով:

Լենա Նազարյանն արժեւորել է Չինաստանի կողմից մեր երկրին տրամադրված աջակցությունը, կարեւորել Երեւանում բացված հայ-չինական բարեկամության դպրոցը:

ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավարը շնորհավորել է Չինաստանի ժողովրդին Դեն Սյոփինի հանրահռչակած բարեփոխումների եւ ազատականացման քաղաքականության մեկնարկի 40-ամյա տարեդարձի եւ ՉԺՀ կազմավորման 70-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, բարեկեցություն եւ երջանկություն: Հանդիպման ավարտին Շեն Յուեյուեին գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովիպատվավոր հյուրերի մատյանում»,- ասված է հաղորդագրությունում: