Ով դա արել է՝ սրբություն չունեցող անձնավորություն է. Օսիպյանը՝ «Եռաբլուրում» մեքենաներից կատարված գողության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
Բոլորը

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ապրիլի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ավտոմեքենաներ թալանելու դեպքին և նշեց, որ արդեն կան կասկածյալներ և իրենք զբաղվում են այդ հարցով։

«Միանշանակ, ես ինքս դատապարտում եմ նման արարքն ու այն էլ այնպիսի վայրում, ինչպիսին «Եռաբլուրն» է։ Բայց ես տեղեկացնում եմ, որ այնպես չէ եղել, ինչպես ներկայացվում է։ Կան  մարդիկ, որոնք նշում են, թե դա իրավապահների ներկայությամբ է եղել։ Այո՛, անվտանգությունից ելնելով՝ այնտեղ եղել են ոստիկանության ծառայողներ և այլ գերատեսչությունների ծառայողներ, սակայն երբ օրակարգային միջոցառումն ավարտվել է, ոստիկանների ծառայությունը նույնպես  ավարտվել է, և դեպքը տեղի է ունեցել ոստիկանների բացակայության պարագայում՝ այն հատվածներում, որտեղ տեսանելի չէր կարող լինել», – ասաց ոստիկանապետը՝ հավելելով, որ դա արել է, սրբություն չունեցող անձնավորություն։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանել է ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ որդուն։ Նշված մեքենայից հափշտակել են խոշոր չափի գումար:

Մանրամասները՝ տեսանյութում։