Փաշինյանը նախկին օլիգարխներին զգուշացնում է վերջին անգամ․ ծնոտներին դաժան հարված կստանան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Երեկվանից սոցիալական ցանցերը ողողված են այն տեղեկությամբ, որ գազալցակայաններում գազի թանկացում է տեղի ունեցել։ Այսօր Կառավարության նիստի օրակարգային հարցերին անդրադառնալուց առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խնդրի վերաբերյալ պարզաբանում պահանջելով Շուկայի վերհսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանից։

Ըստ Կոտոլյանի՝ գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել, պարզապես գազի խտությունը վերջին տարիներին եղել է 7․1․ իսկ վերջին օրերին այդ խտությունը դարձել է 7,9։

«Պետք է տնտեսվարողները կատարեին անհրաժեշտ փոփոխություն, ինչը չեն արել, հետևաբար սպառողները ստիպված են եղել ավել գումար վճարել։ Շուկայի վերահսկողական տեսչական մարմինը պահանջել է բոլոր տնտեսվարողներից կատարել անհրաժեշտ փոփոխություն իրենց ծրագրերում, որպեսզի սպառողները ավել գումար չվճարեն»,- մանրամասնեց Կոտոլյանը՝ նշելով, որ դա դիտարկում են որպես հմարավոր չարաշահում։

Վարչապետ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեց՝ իսկ հնարավո՞ր է գազալցակայանների տերերը փորձեն այդ տարբերակով արձագանքել Կառավարության կողմից ստվերի կրճատմանն ուղղված քայլերին և դիմեն պրովոկացիաների։

Հարցին ի պատասխան Դավիթ Անանյանը պատասխանեց, որ դա տեսականորեն հնարավոր է, ինչին ի պատասխան Փաշինյանը հավելեց․ «Ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել և պետական մարմինների աշխատանքը պետք է լինի շատ կոշտ։ Որոշ նախկին օլիգարխներ, եթե մտածում են, որ կարող են մանիպուլյացիաների դաշտ մտնել, սխալվում են։ Ես նորից ասում եմ՝ որևէ մեկը թող չմտածի, թե  մեր բարեկրթությունը կարող են շփոթել թուլության հետ․ զգուշացնում եմ վերջին անգամ, շատ դաժան հարված կստանան անձնապես, որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը՝ ժողովրդի վստահությունը ստացած Կառավարության հակահարվածի ուժը կստանան ուղիղ իրենց ծնոտին»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան