2018-ի ապրիլյան հավաքների մասնակիցների իրավունքները կոպիտ խախտվել են, եղել են անհիմն ձերբակալություններ. ՄԻՊ զեկույց

Լուրեր

09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

2018 թվականի ապրիլյան հավաքների մասնակիցների իրավունքները կոպիտ խախտվել են, նրանց նկատմամբ կիրառվել են խիստ անհամաչափ վարչական միջոցներ ու անհիմն ձերբակալումներ:

Այս մասին  ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Ապրիլ-մայիս ամիսներին մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումների ընթացքում Հայաստանի քաղաքացին հնարավորություն ունեցավ իր կամքի ազատ իրացման շնորհիվ ապահովել հիմնարար այնպիսի փոփոխություններ, որոնք անմիջականորեն առնչվում են մեզանից յուրաքանչյուրին:

Հավաքների խաղաղ բնույթը մեծապես կանխեց իրականացվող քաղաքացիական անհնազանդության ընթացքում մասշտաբային բախումների ու բռնությունների վտանգը»,-գրված է զեկույցի մեջ:

«Մարդու իրավունքների պաշտպանի շուրջօրյա աշխատանքն այդ օրերին արձանագրեց խախտումներ Ոստիկանության գործողություններում:

Մասնավորապես,

1. Տեղի են ունեցել վարչական իրավախախտման վարույթում ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների (այդ թվում՝ փաստաբանի և բժշկի մատչելիություն, ղեկացնելու իրավունք և այլն) կոպիտ խախտումներ: Վարչական ձերբակալման և բերման ենթարկելու օրենսդրական համակարգում առկա են լուրջ խնդիրներ, որոնք ունեն սկզբունքային վերանայման կարիք:

2. Բերման ենթարկված կամ ձերբակալված անձինք Ոստիկանության բաժիններում պահվել են օրենքով նախատեսված ժամկետից ավելի, այսինքն՝ անօրինական: Սա երբեմն պատճառաբանվում էր Ոստիկանության կազմակերպական և մարդկային ռեսուրսների անբավարարությամբ, սակայն դա ոչ մի դեպքում չի կարող արդարացում լինել և պետք է բացառվի:

3. Խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ կիրառված վարչաիրավական միջոցները, այդ թվում՝ վարչական ձերբակալումներն ու բերման ենթարկելը եղել են խիստ անհամաչափ: Իրականում դրանք պետք է ուղղված լինեին խաղաղ հավաքների ազատությանը չարդարացված որևէ միջամտություն բացառելուն, այլ ոչ թե պարզապես մարդկանց հավաքի վայրից մեկուսացնելուն:

4. Ոստիկանության բաժիններում անչափահասների նկատմամբ տարվող վարչական իրավախախտման վարույթի շրջանակներում տեղի են ունեցել նրանց իրավունքների կոպիտ խախտումներ, այդ թվում՝ նրանց նկատմամբ վերաբերմունքի ու նրանց ազատությունից զրկելու հարցերում հատուկ ընթացակարգերի բացակայության պատճառով:

5. Բազմաթիվ դեպքերով վարչական ձերբակալումը կիրառվել է քրեական գործով վարույթին պարզապես անձի ներգրավվածությունն ապահովելու ու դրանով իսկ բաժնում նրա գտնվելը երկարացնելու նպատակով: Սա խիստ անթույլատրելի մոտեցում է և պետք է բացառել որևէ դրսևորում: Այդ կերպ, փաստորեն, գործել է «վարչական ձերբակալում-վկայի կարգավիճակով անձին նախաքննության մարմնին ներկայացնել-քրեադատավարական ձերբակալում» մեխանիզմը՝ քրեադատավարական պահանջները շրջանցելու նպատակով»: