ԱԺ նախագահն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տարածաշրջանային տնօրենին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 3-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթեֆան Նիքսին: Այս մասին տարածված հաղորդագրության մեջ ասված է.

«Օրենսդիր մարմնի ղեկավարը, արժեւորելով կառույցի գործունեությունը, բարձր է գնահատել նրա դերակատարությունը ժողովրդավարական գործընթացներին աջակցության ուղղությամբ:
Արարատ Միրզոյանը Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել` ընդգծելով համատեղ իրականացվելիք ծրագրերի համար նոր օրակարգի ձեւավորման անհրաժեշտությունը: Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է համապետական վերջին արտահերթ ընտրություններից հետո որդեգրած բարեփոխումների քաղաքականությունը, խորհրդարանական կառավարման անցած Հայաստանի օրենսդիր մարմնի գործառույթների առանձնահատկությունները, այն քայլերը, որոնք ուղղված են Ազգային ժողովի, պատգամավորների եւ աշխատակազմի կարողությունների հզորացմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Սթեֆան Նիքսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանի նախագահ ընտրվելու եւ Հայաստանում կայացած ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ:
Նրա հավաստմամբ` Միջազգային հանրապետական ինստիտուտը պատրաստակամ է աջակցելու մեր երկրում ժողովրդավարական գործընթացների խորացմանը, Ազգային ժողովի կարողությունների զարգացմանը, ինչպես նաեւ խորհրդարան-հասարակություն կապի սերտացմանը միտված ծրագրերին: Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական միջազգային փորձի ուսումնասիրության, վերապատրաստման դասընթացների անցկացման, ճանաչողական այցերի կազմակերպման կարեւորությունը, անդրադարձ է եղել խորհրդարանի գործունեության թափանցիկությանը միտված քայլերին»: