Իսկ ինչո՞ւ էր Ստեփան Զաքարյանը ֆավորիտներից. Հանրային ռադիոյի հավանական տնօրեն

Լուրեր

09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի շուրջ ինտրիգային նոր զարգացումներ են: Մասնավորապես, հայտնի դարձավ, որ տնօրենի հավանական թեկնածու Ստեփան Զաքարյանը, անհայտ պատճառներով, չի ցանկանում շարունակել պայքարը և ինքնաբացարկ է հայտնել:

Նա, ի դեպ, երկրորդ փուլ էր անցել: Հանրային ռադիոյի տնօրենի հավանական թեկնածուն Գարեգին Խումարյանն է: Մամուլի հրապարակումների համաձայն՝ նա «առաջ է գնում» միայն այն պատճառով, որ երկու օր առաջ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրված Արա Շիրինյանի մտերիմն է:

Այս տեղեկությունների շուրջ Factor.am-ը զրուցեց Գարեգին Խումարյանի հետ:

– Պարոն Խումարյան, Ձեր անունն է շրջանառվում որպես Հանրային ռադիոյի հավանական տնօրեն:

– Ես այդ շրջանառված անունն եմ տեսել, ինչ Դուք եք տեսել:

– Դուք Արա Շիրինյանի հետ անձնական կապեր ունե՞ք, ինչի շնորհիվ Դուք եք ընտրվում տնօրենի պաշտոնում:

– Ես իրեն մեկ կամ երկու անգամ եմ տեսել՝ շատ վաղուց, ուսանողական տարիքում:

– Ձեզ համար տարօրինակ չէ՞ր, որ ֆավորիտներից մեկը՝ Ստեփան Զաքարյանը, հանկարծակի հրաժարվում է պայքարից:

– Անկեղծ ասած՝ չեմ հասցրել խորությամբ ուսումնասիրել: Իսկ ինչու՞ էր ինքը ֆավորիտներից:

– Տեղեկությունների համաձայն՝ հանձնաժողովի աջակցությունն ուներ:

– Դժվարանում եմ մեկնաբանել: Ես կգնամ, կհասկանամ, թե ովքեր ունեին աջակցություն:

– Խոսվում է, որ եթե Դուք ընտրվեք, ապա Հանրային ռադիոյի աշխատակազմը կրկին բողոքելու է: Սրան ինչպե՞ս եք վերաբերվում:

– Որևէ կերպ չեմ վերաբերվում:

Հավելենք նաև, որ մեր տեղեկություններով՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնի հավակնորդներից   Ռուբեն Հակոբյանը ևս ինքնաբացարկ է ներկայացրել: Factor.am-ի հետ զրույցում նա  հաստատեց այս տեղեկությունը՝ ասելով,  որ ինքնաբացարկ է հայտնել, քանի որ «մրցույթը ֆալշ է եղել»: Նա այլ մանրամասներ հեռախոսով հայտնել չցանկացավ:

Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնին հավակնում էր ավելի քան երեսուն հոգի:

Նարեկ Կիրակոսյան