Դեկտեմբեր ամսից մինչ օրս Արմեն Գևորգյանը աշխատավարձ չի ստանում․ պաշտպան

Լուրեր

03.09.2026 | 18:46
Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնությունը
03.09.2026 | 18:35
Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին վիրավորելու համար
03.09.2026 | 18:28
Փաշինյանի հանձնարարությունից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել «88» սուպերմարկետների ցանցի վերաբերյալ
03.09.2026 | 18:26
Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
03.09.2026 | 18:16
Կառավարությունը նոր վարկ կվերցնի // ՌԴ-ի հետ քննարկվում է «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցը․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 18:15
Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան
03.09.2026 | 18:10
«Ուրարտու»․ «Հայկական ֆուտբոլը պետք է ունենա զարգացման իրական ճանապարհ»
03.09.2026 | 18:08
Որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունեմ Փաշինյանների հետ․ Նարեկ Նալբանդյան
03.09.2026 | 18:02
Հորս ծննդյան օրն եմ նրան տեսակցել, եղբորս չեմ կարող այցելել. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:53
Սարատովի մարզում մահափորձ է իրականացվել ՌԴ օդատիեզերական ուժերի գեներալի դեմ․ Ուկրաինան նրան կասկածում է ռազմական հանցագործությունների մեջ
03.09.2026 | 17:45
Նախագահականի դիմացից քարշ էին տվել որդեկորույս մորը․ ՀՀ-ն 9000 եվրո կվճարի ոստիկանների բռնի գործողությունների պատճառով 
03.09.2026 | 17:35
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ
03.09.2026 | 17:30
Գագիկ Ծառուկյանը ունի գույք, կապիտալ, Փաշինյանի սպառնալիքները իրականություն չեն դառնալու. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:27
Բայրամովը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը
03.09.2026 | 17:26
ՔՊ-ական նախկին պատգամավորը նշանակվեց Տիգրան Ավինյանի խոսնակ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ կայացավ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների բողոքի քննությունը։

Պաշտպանական կողմը բողոքարկել է քննիչի որոշումը, համաձայն որի՝ Արմեն Գևորգյանի գույքի և հաշիվների վրա կալանք է դրվել։

Դատախազությունն այս որոշումն անփոփոխ է թողել։ Արմեն Գևորգյանի պաշտպան էրիկ Ալեքսանյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ քննիչի որոշումն անօրինական է։

Արմեն Գևորգյանն այսօրվա դատական նիստին չէր մասնակցում։

Դատարանում նրա պաշտպանը հայտարարեց, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշումը կայացնելիս նշված չէ, թե որ հիմքով է դա արվել․ «Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու հիմքով։ Այս մեղադրանքի դեպքում, որպես պատիժ չի սահմանվում գույքի վրա կալանք դնելը»։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ կալանք է դրվել Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա, ինչը խախտել է վերջինիս սեփականության իրավունքը․ «Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք է դրվել գոյություն չունեցող հիմքով»։

Պաշտպանն ասաց, որ քննիչի որոշման հետևանքով Արմեն Գևորգյանը զրկված է աշխատավարձ ստանալու և իր ու ընտանիքի կարիքները հոգալու հնարավորությունից։ Պաշտպանական խումբը հայտարարեց՝ քննիչի և Դատախազության որոշումներն անհիմն են և ենթակա են վերացման։

Մեղադրող Հայկ Պետրոսյանը դատարանին ասաց, որ ձևական որոշումների շարան կստացվեր, եթե Դատախազությունը վերացներ կալանքի որոշումը՝ ելնելով նախկին մեղադրանքի վերացումից և նոր որոշում ընդուներ գույքը կալանքի տակ դնելու վերաբերյալ՝ փոփոխված մեղադրանքների հիմքով։ Դատարանի հարցին, թե ինչպես կարձագանքի դատախազը պաշտպանի այն հայտարարությանը, որ արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքի դեպքում որպես պատիժ չի կարող կիրառվել գույքի վրա կալանքի կիրառումը, Հայկ Պետրոսյանը պատասխանեց․ «Այդ փուլում դատական ծախսերի անհրաժեշտության հիմքեր են եղել, իսկ հետագա մեղադրանքն էլ բերել է նոր հիմքեր և անհրաժեշտություն գույքի վրա կալանք կիրառելու համար»։ Պաշտպաններից մեկը հակադարձեց, որ դատական ծախսերի մասին խոսք լինել չի կարող և հավելեց․ «Արմեն Գևորգյանը փորձել է աշխատավարձ ստանալ, պարզվել է արգելք է դրված եղել, դեկտեմբեր ամսվանից մինչ օրս Արմեն Գևորգյանը աշխատավարձ չի ստանում»։

Դատախազն ասաց, որ ներկայացված բողոքը հիմնազուրկ է և ենթակա է մերժման։

Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել, որպեսզի հաջորդ դատական նիստին լսի նաև քննիչի կարծիքը: Նա, հիշեցնենք, այսօրվա նիստին ներկա չէր։ Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 8-ին՝ 16:30-ին։

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Նշենք, որ այս գործով հայտարարվել է նախաքննության ավարտ։

 

Լիլիթ Շաբոյան