Ընդդիմությունը ողջունում է Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, «Իմ քայլի» պատգամավորը՝ ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Ադրբեջանին չհաջողվեց հասնել այն նպատակներին, որոնք դրել էր իր առջև երեք տարի առաջ՝ ապրիլյան քառօրյա պատերազմն սկսելիս։

«Տարօրինակ կլիներ ենթադրել, որ նրանց նպատակը այն մի քանի կտոր հողն էր, որը նրանց հաջողվեց վերցնել։ Նրանց չհաջողվեց նաև քաղաքական նպատակներին հասնել, ընդհակառակը, դրանից հետո բանակցություններում Հայաստանի դիրքորոշումներն ավելի կոշտացան»,- ասում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Ըստ նրա՝ ապրիլյան պատերազմն արդյունք էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանին գրեթե ամեն օր աճող լարվածության և այդ պատերազմն սպասելի էր․ «Դա մասն էր այն ճնշման, որը մինչ այդ ադրբեջանցիները գործադրում էին հայերի վրա, որպեսզի պատերազմի ժամանակ ավելի հեշտ հաղթեին»։

Ընդդիմադիր Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ապրիլյան պատերազմում բազմաթիվ միֆեր պայթեցին, մեկն այն էր, որ բանակը պահում են մեր հարկերով։

«Տարրական կապի միջոցներից սկսած մենք խնդիրներ ունեցանք ապրիլյան պատերազմի ժամանակ, դուրս եկավ, որ երկար ժամանակ քարոզվել էր մեզ, որ դուք վատ եք ապրում, որովհետև էդ գումարը գնում է պաշտպանությանը, պարզվեց պաշտպանությանը չի գնում»,- նկատում է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Պարոն Մարուքյանը նկատում է, որ հեղափոխությունը արդյունք էր նաև ապրիլյան պատերազմի, երբ իշխանությունը չէր տիրապետում իր ունեցած լծակներին․ «Տվյալ իշխանությունը հող է կորցրել, և իշխանությունը չի կարողացել ըստ էության իր ունեցած իշխանությունը պահել»։

Անդրադառնալով օրերս Ամերիկայում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, ըստ որի, նոր պատերազմ սկսելու դեպքում Հայաստանը կկռվի նոր տարածքների համար, Էդմոն Մարուքյանը ողջունում է այն։

«Էդ հայտարարության մեջ, ըստ էության, հետևյալն էր, որ ոչ թե մենք պետք է վախենանք, որ տարածքներ կկորցնենք, հետևաբար եկեք զիջենք, որ չհարձակվեք, այլ չէ, դուք մտածեք էն մասին, որ եթե հարձակվեք տարածքներ կկորցնեք»,- պարզաբանում է ընդդիմադիր պատգամավորը։

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը համաձայն չէ Դավիթ Տոնոյանի արած հայտարարության հետ․ «Ուժային կառույցների ղեկավարները քաղաքական հայտարարություններ պետք է չանեն։ Մեր խնդիրը խաղաղությունն է եղել, արժանապատիվ խաղաղությունը և խաղաղության միտված պետք է լինի, մենք պատերազմի ցանկություն չունենք, ոչ էլ նոր հողակտոր վերցնելու»։

Այնուամենայնիվ, ըստ Անդրանիկ Քոչարյանի, այնպես չէ, որ Ադրբեջանի կողմից հարձակում նախաձեռնելու դեպքում Ղարաբաղը չի մտածի անվտանգության գոտիներն ընդլայնելու մասին․ «Թող աշխատեն մեր վրա պարզապես չկրակեն»։

Անդրանիկ Քոչարյանը դեռ համոզված չի կարող պնդել, թե ինչու ծագեց ապրիլյան պատերազմը, նա ենթադրում է, որ դա ուղղակի ադրբեջանական պրովոկացիա էր։ Ադրբեջանը հաջողության հնարավորություն էր տեսել։

«Մենք պետք է դրանից ելնելով ավելի զգոն լինենք, որովհետև նման պրովոկացիաներ էլի կարող են լինել»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։

Այսօր պարոն Քոչարյանը կարող է ասել, թե ինչու Ղարաբաղի բանակը կորցրեց 800 հեկտար հողակտորը։

«Մենք դա կորցրեցինք, որպեսզի ավելի մեծ կորուստների և լայնածավալ պատերազմի չվերածվի, գուցե մենք համաձայնվեցինք այսօրվա ստատուս քվոյին, բայց դա ստատուս քվոյի փոփոխություն էր»,- մեկնաբանում է Անդրանիկ Քոչարյանը։

Ի դեպ, պարոն Քոչարյանը չի ասի, թե 100-ից ավելի զոհերն ու 800 հեկտարի կորուստը արդյունք էին այն բանի, որ մեր հետախուզությունը այն ժամանակ որևէ կերպ չէր արձագանքել ադրբեջանական նախապատրաստական աշխատանքներին․ «Երբ որ հետախուզության պետն էսօր նշանակված է վարչապետի խորհրդական, նշանակում է հետախուզության գործողությունների նկատմամբ այսօրվա իշխանությունները լուրջ վերապահումներ չունեն»։

Ի դեպ, այսօր Եռաբլուրում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Դավիթ Տոնոյանի այդ հայտարարությանը և նշել, որ եթե պաշտպանության նախարարն այլ հայտարարություն աներ, ինքը կազատեր նրան պաշտոնից։ «Եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումն է լինելու հաղթել այդ պատերազմում, եթե հանկարծ պաշտպանության նախարարն այլ բան մտածի, ինքը իրավունք չունի նախարար աշխատել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Մհեր Արշակյան