Երբ մենք պատրաստ ենք պատերազմի, դա հիմնական գրավականն է խաղաղություն ունենալու համար․ Էդմոն Մարուքյան

Լուրեր

09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
Բոլորը

Այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոն էին այցելել  «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները։

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ապրիլյան պատերազմից քաղած դասերին, կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ասաց, որ ապրիլյան պատերազմը մեծ դաս էր մեր պետության, հայ ժողովրդի համար, և կապ չունի մարդը Հայաստանում է ապրում, թե՝ այլ երկրում:

«Դա մեզ համար մեծ դաս է եղել, որ մեր տնային աշխատանքը լավ կատարենք, մենք տեսել, լսել ենք լոզունգներ, հայտարարություններ, բայց երբ պահը եկավ, բազմաթիվ միֆեր քանդվեցին։ Հիմա պետք է հզորացնել բանակը, տնտեսությունը, որը բանակի թիկունքն է և միշտ պատրաստ լինել նոր պատերազմի, որը մեզ խաղաղություն կբերի։ Երբ մենք պատրաստ ենք պատերազմի, դա հիմնական գրավականն է խաղաղություն ունենալու համար», – ասաց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ Արցախի խնդիրը վերաբերում է բոլոր հայերին և միայն Հայաստանով ու Արցախով չի սահմանափակվում:

Անդրադառնալով Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Հարությունյանի այն հայտարարությանը, որ ինքը  «տարածքներ՝ խաղաղության դիմաց» սկզբունքը վերաձևակերպել է «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» սկզբունքով, Մարուքյանն ասաց․ «Մենք պետք է աշխատենք, որ խաղաղ կարգավորման համար բանակցություններն ընթանան, բայց եթե մեզ վրա հարձակվեն, ապա պետք է մտածենք, որ ոչ թե հողեր կորցնենք, այլ նոր տարածքներ ազատագրենք և  սրա մասին էր պաշտպանության նախարարի հայտարարությունը, ոչ թե զիջումներ անենք, որ խաղաղություն ունենանք, այլ հակառակորդ կողմը պետք է մտածի, որ եթե գնա պատերազմի, նման արկածախնդրության, ապա կկորցնի նոր տարածքներ»:

Պատգամավորը հավելեց, որ ամեն ինչ պետք է անել, որ բանակցություններն ընթանան,  որովհետև խնդիրը ռազմական լուծում չունի: