Մենք պիտի հասկանանք՝ հակառակորդին ինչպես հաջողվեց առաջխաղացում ունենալ. Անդրանիկ Քոչարյանը՝ ապրիլյան քառօրյայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Այս պահին գնում է բանակցային գործընթաց, հարաբերական խաղաղ պայմաններ են, և այս խաղաղությունը պետք է օգտագործել՝ Արցախի և Հայաստանի զինական ուժն ավելացնելու և ամրապնդելու համար: Ապրիլի 2-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Մենք անընդհատ ձգտել ենք խաղաղության, բայց երբ ադրբեջանական հենակետերից հայտնվել ենք կրակի տակ, Արցախի պաշտպանության բանակն ուրիշ տարբերակ չի ունեցել՝ այդ կրակը լռեցնելու: Մենք պետք է միշտ ձգտենք խաղաղության, բայց հակառակորդը երբեք չպետք է ունենա այդ հնարավորությունը՝ իր հենակետերից նորից կրակի տակ վերցնելու մեր բնակավայրերը: Մեր անվտանգությունը պետք է լինի անխոցելի»,- ասաց Քոչարյանը՝ պատասխանելով ԱՄՆ-ում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության մասին հարցին:

Նրա խոսքով՝ մենք ժամանակին անընդհատ ասում էինք, որ մենք ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, և դա ինչ-որ առումով թուլացրեց մեր զգոնությունը: «Ես գնահատում եմ, որ ապրիլյան պատերազմը նաև այդ զգոնության կորստի պատճառ էր, և այսօր ապրիլյան դասն է, որ բանակը միշտ պետք է լինի զգոն վիճակում, պետք է լինի զարգացման, ուժեղացման փուլում: Ուժեղ բանակի առկայությունն է, որ հետագայում կզսպի հակառակորդին ապրիլյան ավանտյուրայի կիրառումից»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը:

Հարցին՝ արդյո՞ք պետք է ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննություն, մեղավորներին պատժելու գործընթաց սկսել, Քոչարյանը պատասխանեց. «Ես հիմք եմ ընդունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածը: Վարչապետը կարդացել է բազմաթիվ փաստաթղթեր ապրիլյան պատերազմի մասին, հատկապես՝ հետախուզության կողմից տրամադրված: Այստեղ, իհարկե, անելիք կա, որպեսզի ամբողջապես հասկանանք, թե ապրիլին տեղի ունեցածին մենք ինչքանով էինք պատրաստ, և եթե պատրաստ չէինք, եթե կան մեղավորներ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Բայց նախ մեզ համար պետք է հասկանանք, թե որտեղ ենք թերացել, հակառակորդն ինչպես նման հնարավորություն ունեցավ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան