Ապրիլյան պատերազմի մասին հայկական կողմը իմացել է և պատրաստվել է պարտության. Վարուժան Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

Վաղը՝ ապրիլի 2-ին կլրանա ապրիլյան պատերազմի 3-րդ տարին: Քառօրյա պատերազմում հայկական կողմը կորցրեց մոտ 100 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, թեև Ադրբեջանի կորուստներն ավելի շատ էին, իսկ 800 հեկտար հողի կորուստի մասին առաջինը հայտնեցին «Սասնա Ծռերի» ներկայացուցիչները: «Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանը պլանավորել էր ապրիլյան պատերազմի միջոցով հանձնել Արցախին հարակից շրջանները:

«Հենց այդպես էլ նախատեսված էր, որ պատերազմի միջոցով հողերը հանձնվեին, ուղղակի մեր սպաների ու զինվորների անձնուրաց դիմադրության պատճառով ձախողվեց և վիժեցվեց, այսպես կոչված, Լավրովյան պլանը: Իսկ նախատեսված էր ընդհանրապես քայքայել մեր պաշտպանական բնագիծը և խորանալ տարածքի մեջ, զավթել բնակավայրեր, գերի վերցնել քաղաքացիական բնակչություն, սպանել մեծ թվով զինվորների, սպաների»,- հայտարարեց Ավետիսյանը՝ հավելելով, որ այդ պարագայում կառաջանար ռուսական խաղաղապահ միջամտության անհրաժեշտություն, ռուսները զորք կբերեին, մեզ «կհաշտեցնեին» և լծակ ձեռք բերելով Ադրբեջանի վրա՝ Ադրբեջանին կբերեին իրենց ազդեցության տակ՝ դարձնելով ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ. «Եվ Արցախն ամբողջությամբ պետք է հանձնվեր Ադրբեջանին»:

Հարցին, թե Սերժ Սարգսյանը, լինելով ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար, չէ՞ր կարողացել հաշվարկել հայկական զինուժի կարողությունը, Ավետիսյանը պատասխանեց, թե Սերժ Սարգսյանն ու նրա իշխանությունը «կտրված էին մեր իրականությունից»:

Իսկ Լավրովյան պլանով, ըստ Վարուժան Ավետիսյանի, Ռուսաստանը փորձել է դուրս մղել Արևմուտքին և ձեռք բերել միանձնյա վերահսկողություն ԼՂ հակամարտության նկատմամբ:

Նրա պնդմամբ՝ ապրիլյան պատերազմի մասին հայկական կողմն իմացել է և պատրաստվել է պարտության. «Սա դավաճանության ևս մի ապացույց է»: Ըստ Վարուժան Ավետիսյանի՝ կատարվածի համար պատասխանատու են Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը, հատուկ ծառայությունների ու բանակի՝ այդ ժամանակվա բարձրագույն հրամանատարական կազմը:

Նրա կարծիքով՝ Մադրիդյան սկզբունքները ձեռնտու են Ադրբեջանին: Վիեննայում կայացավ Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպումը, սակայն դեռ չի հաջողվել բանակցություններում ներգրավել Արցախը։ Ըստ Ավետիսյանի՝ Արցախի սուբյեկտացմանն ուղղված ցանկացած գործողություն «սնուցում է ռուս-թուրքական ճարտարապետությամբ ձևավորված և ռուսական գաղութատիրության հակահայ համակարգի ծրագիրը»:

«Չկա անկախ Արցախ: Արցախի սուբյեկտացմամբ Արցախի օտարում է տեղի ունենում: Մենք հայտնվում ենք Ռուսաստանի ձեռքի տակ: Մենք մեր ձեռքով Արցախը որպես մանրադրամ դնում ենք նրա ափի մեջ՝ ասելով՝ ինչպես ուզում ես, տնօրինիր»,- հայտարարեց «Սասնա Ծռերի» անդամը:

Նրա խոսքով՝ Արցախի օտարման «հակահայ ակունքից» է սնվում պաշտոնական Երևանի տեսակետը, թե հարկավոր է Արցախի մասնակցությունն ապահովել բանակցություններում: «Ոչ մի մասնակցություն էլ չի լինելու: Ընդամենը մենք սնուցելու ենք Արցախի սուբյեկտացումը, Արցախի տարանջատումը Հայաստանից: Արցախի հարցը պետք է ավարտին հասցվի Հայաստանի ամբողջականության վերականգնման համատեքստում»,- հայտարարեց նա:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան