Բանակցություններ՝ առանց հաղթողի ու պարտվողի. քաղաքագետներն արձագանքում են Փաշինյան-Ալիև հանդիպմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Արձագանքելով քննադատություններին, թե Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց Արցախը վերադարձնել բանակցությունների սեղան, վարչապետն այսօր պարզաբանումներ է ներկայացրել։ Վարչապետն արձանագրում է, եթե Արցախը ներգրավվի բանակցություններում, դա չի լինելու Ադրբեջանի պարտությունը կամ Հայաստանի հաղթանակը։ Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ՝ Ալիևի հետ հանդիպմանը ինքը լրջորեն փաստարկել է, թե ինչու է պետք Արցախը ներգրավել բանակցություններում. «Արդյոք այս հարցի վերաբերյալ կողմերը եկե՞լ են համաձայնության, իհարկե՝ չեն եկել։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ այդ հարցը քննարկումներից դուրս եկավ, իհարկե՝ ոչ։ Դա նշանակում է, որ թեմայի շուրջ մենք քննարկումները պետք է շարունակենք»։

Առաջիկա հանդիպումներում պետք է շարունակվի նաև Մադրիդյան սկզբունքների պարզաբանման պրոցեսը, որ սկսել են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Վիեննայի հանդիպման ժամանակ։ Արցախի հարցով վերջին զարգացումները հայաստանյան քաղաքագիտական շրջանակներում այսօր քննարկման թիվ մեկ թեման է։ Արդյոք Ալիևի հետ նույն սեղանի շուրջ նստելը նշանակո՞ւմ է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացավ բանակցության՝ առանց Արցախի ներգրավման, ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝ հարցը դեռ բաց է մնում․ «Երբ Ալիևը մեկնաբանում էր էդ հանդիպումը, ինքն օգտագործում էր բանակցություն բառը, Նիկոլ Փաշինյանն օգտագործում էր հանդիպումներ կամ խոսակցություններ, Նիկոլ Փաշինյանը բաց է թողնում այդ պահը՝ կապված հարցի հետ՝ դա բանակցությո՞ւն է, թե՝ ինչ է»։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ դեռ հեռու ենք Արցախի հարցի խորը կարգավորման փուլից, սակայն երկու երկրների առաջնորդների հանդիպումները շանս են Ալիևի համար՝ հետաքայլ անել ու դուրս գալ փակուղուց․ «Ապրիլյան պատերազմը փակուղու մեջ է դրել Ադրբեջանին, որովհետև այդ պատերազմը չբարելավեց Ադրբեջանի դիրքերը բանակցային գործընթացում, այդ պատերազմն ընդհատեց բանակցություններն ընդհանրապես»։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը լավատես չէ Արցախի ներգրավման հարցում և չի կարծում, որ դա շուտով տեղի կունենա, չնայած՝ Հայաստանի ջանքերին․ «Ադրբեջանն ուղղակի բանակցություններին չի գա։ Չի գա այնտեղ բանակցությունների, որտեղ նստած են մի պետության ներկայացուցիչներ, որոնց  30 տարի շարունակ նրանք անվանել են անջատողականներ, տեռորիստներ»։

Արցախի հարցի խաղաղ կարգավորմանը Սուրեն Սարգսյանը չի հավատում՝ հիմնավորելով, թե ինչու Արցախի կարգավիճակի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները երբեք իրար չեն մոտենա: «Դրա վերաբերյալ Հայաստանն էլ ունի սկզբունքային դիրքորոշում, որը հակասում է Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշմանը, բնականաբար՝ Ադրբեջանն էլ ունի սկզբունքային դիրքորոշում, ասում են՝ ցանկացած կարգավիճակ, բայց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, մենք էլ ասում ենք՝ ցանկացած կարգավիճակ, բայց ոչ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ»,- ասաց Սուրեն Սարգսյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը հիշեցնում է 1994 թվականի զինադադարի պայմանագիրը՝ ստորագրված Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի կողմից։ Ըստ պատգամավորի՝ դա իրավական հիմքերից մեկն է, որը Արցախը պետք է բերի բանակցությունների սեղան․ «Եթե մենք շահագրգիռ ենք հակամարտության կարգավորմամբ, ապա Արցախի վերադարձը բանակցային սեղան՝ հրամայական է։ Այստեղ միայն այն չէ, որ մենք հայկական կողմերի շահերն ենք առաջ մղում, մենք շահագրգռված ենք, որ այդ կարգավորումը տեղի ունենա»։

Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ այսօր հայտարարություն է տարածել Եվրոպական միությունը՝ վերահաստատելով իր լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկություններին։ Եվրամիությունը հուսադրող է համարում առաջնորդների կողմից հրադադարի ամրապնդման և խաղաղությանը նպաստող միջավայրի խթանմանն ուղղված քայլեր ձեռնարկելը։ Եվրամիությունն ակնկալում է  մարդասիրական ոլորտի միջոցառումների մշակման վերաբերյալ Վիեննայում ձեռք բերված համաձայնությունների, ինչպես նաև բնակչությանը խաղաղ կարգավորման նախապատրաստելու համար միջոցների ձեռնարկման  վերաբերյալ ձեռքբերված  համաձայնությունների իրականացմանը և պատրաստ է աջակցել ջանքերին այդ ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան