Ալեքսանյանին պատկանող ընկերությունը շարունակում է մնալ շաքարավազի, կարագի ու բուսայուղի ամենախոշոր ներկրողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Հեղափոխությունից հետո լայն սպառման ապրանքների շուկայում գերիշխող ընկերությունների մասնաբաժինը թեև որոշակիորեն նվազել է, բայց չի հասել այն սահմանին, որ տվյալ տնտեսվարողը կորցնի իր առաջնային դիրքերը: Մեր երկրում ամենահայտնի գերկենտրոնացված շուկան եղել է շաքարավազինը, որը երկար տարիներ պատկանել է նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի սեփականությունը հանդիսացող ընկերություններին: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալներով՝ եթե 2017 թ. Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունը ներկրում էր շաքարավազի 97 տոկոսը, ապա 2018 թ. այս ընկերությունը ներմուծել է 78 տոկոսը: Ընդ որում՝ եթե 2017թ. շաքարավազ էր ներկրում 85 տնտեսվարող, ապա անցած տարի՝ 75 տնտեսվարող:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 27-ին Ազգային ժողովում Կառավարության անցած տարվա ծրագրի կատարման հաշվետվություն-զեկույցը ներկայացնելիս անդրադառնալով տնտեսության մեջ հավասար մրցակցության, արհեստական մենաշնորհները մեր երկրից արմատախիլ անելու հարցին՝ հայտարարեց, թե այս ոլորտում արդեն իսկ կոնկրետ հաջողություն կա՝ նշելով, որ մի քանի ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցողների մասնակցությունը նվազել է։ Օրինակ՝ շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության՝ «Ալեքս Գրիգի» տեսակարար կշիռը կազմել է 78 տոկոս՝ նախկին 95 տոկոսի փոխարեն:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հակադարձեց, որ որևէ ապրանքի շուկայում 50 տոկոսից ավելի մասնաբաժին ունենալն անթույլատրելի է։ Պետությունը դա պետք է կանխի, և քաղաքական իրողությունները պետք է արտացոլվեն նաև տնտեսության մեջ: Բայց, պատգամավորի խոսքով, խոշոր մասնաբաժին ունեցող տնտեսվարողների կողմից դիմադրություն կա: Նրանք ժամանակին ունենալով օլիգարխիկ հնարավորություններ, բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորություն՝ եղել են գերիշխող, և հիմա շատ դժվար են իրենց դիրքերը զիջում, քանի որ դեռևս տնտեսական օրենքները չեն փոխվել: Եվ առաջին հերթին պետք է հայտնաբերել, թե որտեղ են գերիշխող դիրքի ամրացման ակունքները՝ Մաքսայի՞ն օրենսգրքում, Հարկայի՞ն օրենսգրքում, թե՞ Կառավարության որոշումներում: Ընդ որում, պատգամավորի ներկայացմամբ՝ տնտեսվարողները հաճախ առավելություն են ստանում նաև արտաքին հարաբերությունների դաշտում:

«Ընկերություններ կան վառելիքի շուկայում, որոնք նախկինում կնքած պայմանագրեր ունեն Վրաստանի, Ռուսաստանի հետ, և բեռնափոխադրումները շատ ավելի էժան են իրականացնում, քան այն ընկերությունները, որոնք այսօր կցանկանային մասնակցել կոնկրետ վառելիքի շուկայում տնտեսվարմանը: Մեկ տոննան 60 դոլարով տեղափոխությունն ապահովում են հայտնի ընկերությունները: Եթե վաղը դուք ցանկանաք ներկրել, մեկ տոննան ձեզ վրա Փոթիից մինչև Հայաստան 90 դոլար կնստի: Այսինքն՝ դուք այլևս մրցակցային չեք, տոննայի մեջ 30 դոլար այդ ընկերություններն առավելություն ունեն: Հիմա պետք է վերացնել այդ թերությունը»,- ասում է պատգամավորը:

Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ օրենքներով կամ որոշումներով հատուկ կոռուպցիոն համակարգեր են ստեղծվել, որ կոնկրետ ապրանքատեսակի ներկրումը կամ իրացումը պատկանի որևէ արտոնյալ գործարարի, որը կարող է լինել բարձրաստիճան պաշտոնյա կամ ունենալ որևէ պաշտոնյայի հովանավորությունը։ Եվ դա կրել է համատարած բնույթ:

Բենզինի ներկրման շուկայում մինչև հիմա խոշոր խաղացողները երկուսն են՝ «Ֆլեշ» և «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերությունները: Ժամանակի ընթացքում սրանց ներկրման մասնաբաժինը փոխվել է. 2017թ. «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերությանը պատկանում է բենզինի ներկրման 49 տոկոսը, «Ֆլեշ»-ին՝ 43 տոկոսը: Եթե 2018-ին «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերությունը 2 տոկոսով ավելացրել է ներկրումը՝ դարձնելով 51 տոկոս, ապա «Ֆլեշը» նվազեցրել է՝ հասցնելով 29 տոկոսի: Եվ կարող ենք եզրակացնել, որ այս երկու ընկերությունները կամ գոնե նրանցից մեկն է վրացական կողմի հետ տեղափոխման արտոնյալ պայմաններ ստացել: Հավելենք նաև, որ բենզինի շուկայում ավելացել է նաև տնտեսվարողների թիվը՝ 4-ից դառնալով 6։

Իսկ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունները մենաշնորհային կամ գերիշխող դիրք են ունեցել մի շարք այլ ապրանքների ներկրման կամ իրացման շուկաներում, այդ թվում՝ կարագի, որտեղ նույն «Ալեքս հոլդինգի» մասնաբաժինը 56 տոկոսից իջել է 46-ի: Ալեքսանյանին պատկանող այդ ընկերությունը եղել է նաև բուսական յուղի ամենախոշոր ներկրողը՝ 2017թ. ունենալով 27 տոկոս, 2018թ.-ին արդեն նվազեցրել է դիրքերը՝ մինչև 22 տոկոսի:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը մեզ հետ զրույցում ասում է, թե շատ կցանկանար, որ լայն սպառման ապրանքների ներկրման ու իրացման շուկաներում տնտեսվարողների՝ մենաշնորհային կամ գերիշխող դիրքերը զիջելու կամ նոր խաղացողների ի հայտ գալու գործընթացը տեղի ունենար արագ, բայց տնտեսության նման արագ փոփոխություն պարզապես հնարավոր չէ: Հատկապես՝ Հայաստանի նման փոքր շուկաներում, որտեղ զուտ տնտեսական արդյունավետության տեսանկյունից գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների դերը ինչ-որ մակարդակից չի կարող իջնել:

Իսկ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը մրցակցային շուկայում դրական զարգացում թեև նկատել է, բայց կոռուպցիոն տեսանկյունից ունի մտահոգություններ: Նրան հուզում է հարցը, թե տվյալ ապրանքների շուկայում ովքե՞ր են նոր խաղացողները և արդյո՞ք սեփականատերն իր խոշոր ընկերությունը չի մասնատել մի քանի ընկերությունների միջև, որպեսզի այդպիսով գերիշխող դիրքի թուլացում ցույց տա:

«Այսինքն՝ արդյո՞ք մենք գործ ունենք շուկա այլ խաղացողների մուտքի հետ, թե՞ այդ ընկերությունների իրական սեփականատերերը նույն մարդիկ են կամ մոտ ընկերներ, հարևաններ և այլն, որոնք այդ ընկերությունների ֆորմալ տերերն են: Սրա համար մեր կազմակերպությունը միշտ ջատագովում է իրական սեփականատերերի ռեգիստրի ստեղծման օգտին, որպեսզի այսպիսի բաները կարողանանք վեր հանել»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:

Հավելենք նաև, որ բավական հետաքրքիր վիճակ է բանանի ներկրման շուկայում, որտեղ ներկրողների քանակը նվազել է՝ 42-ից հասնելով 28-ի: Նվազել է նաև խոշոր ներկրողի մասնաբաժինը՝ 57 տոկոսից դառնալով 30 տոկոս։ Դա նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին վերագրվող «Քեթրին գրուպ» ընկերությունն է, որը, ինչպես տեսնում ենք, կորցրել է շուկայում իր գերիշխող դիրքը: Բանանի շուկայում հետաքրքիր իրավիճակ է տիրում այն առումով, որ աշնանը կտրուկ ընկավ այդ ապրանքի գինը՝ ընդհուպ մինչև 380 դրամ: Բայց այս տարի նույնքան կտրուկ բարձրացավ՝ հատելով անգամ 1.000 դրամի սահմանը: Այսօր խանութներում բանանի գինը տատանվում է 650-1.000 դրամի սահմաններում: Հայկ Գևորգյանի ներկայացմամբ՝ բանանի դեպքում դեմպինգային քաղաքականություն է կիրառվել. անցած աշնանը շուկան ամբողջությամբ կամ մեծ չափով գրավելու համար միտումնավոր կերպով իջեցրել են բանանի գինը՝ ընդհուպ մինչև վնասով վաճառելը։

 

Արմինե Ավետյան