ԵԱՀԿ գործող նախագահը կառուցողական է որակել Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարար Միրոսլավ Լայչակը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի ( նա հանդես է եկել նաև ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի, ռուս համանախագահ Իգոր Պոպովի անունից) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ. գրում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը:

ԵԱՀԿ գործող նախագահը տեղեկություններ է ստացել մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման վերաբերյալ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջին հանդիպումն էր:

Միրոսլավ Լայչակը ողջունել է քննարկումների կառուցողական մթնոլորտը և հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու ուղղությամբ զգալի քայլեր ձեռնարկելու երկու երկրների ղեկավարների պատրաստակամությունը: «Մենք շարունակում ենք դրական գնահատել և աջակցել այս գործընթացին և հրադադարի ռեժիմն ամրապնդելու ու հումանիտար ոլորտում միջոցներ ձեռնարկելու ղեկավարների հանձնառությանը»,- ասել է Լայչակը: