ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովին կից ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստը. ՈՒՂԻՂ

Լուրեր

09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
Բոլորը

Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթն արդեն ուղարկվել է Ազգային ժողով։ Փաթեթի քննարկման համար գլխադասային է նշանակվել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։ Այդ կապակցությամբ այսօր ժամը 15:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ՓՄՁ աշխատանքային խմբի անդրանիկ նիստը՝ հենց ՀՕ փաթեթի քննարկման նպատակով։

Օրակարգում են՝

1. ՓՄՁ-ներին առնչվող հարկային օրենսդրությունում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրներ:

2. ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՕ-ի նախագծում առկա ՓՄՁ-ներին առնչվող խնդրահարույց դրույթներ:

3. Այլ հարցեր:

ՓՄՁ աշխատանքային խմբի ՓՄՁ շահերը ներկայացնող անդամ կառույցներն են՝

1. ՓՄՁ Ասոցիացիա:

2. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն:

3. Երևանի Առևտրաարդյունաբերական պալատ:

4. Հայկական բիզնես կոալիցիա:

5. Հայաստանի գյուղատնտեսական դաշինք:

6. Հայաստանի տրանսպորտային առաքողների միություն:

7. Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա:

8. Հայաստանի հյուրատների զարգացման ասոցիացիա:

Քննարկմանը մասնակցելու են ներկայացուցիչներ՝ ֆինանսների նախարարությունից, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, Պետական եկամուտների կոմիտեից։