Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Դավիթ Տոնոյանի հայտարարությանը

Լուրեր

09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարությանը, որ «խաղաղություն՝ տարածքների դիմաց» բանաձևը փոխվում է «նոր պատերազմ նոր տարածքների դիմաց» բանաձևով: Բաքուն սա «ագրեսորական» և «նվաճողական» են որակել:

«Հայաստանի պաշտպանության նախարարի այս հայտարարությունը, որը հնչել է Վիեննայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից անմիջապես հետո, բացահայտ սադրիչ բնույթ է կրում և դեմ է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում:

Բաքվում նաև վստահեցրել են, թե Ադրբեջանը, «ի տարբերություն Հայաստանի, այլ պետություններին տարածքային պահանջներ չի ներկայացնում և նպատակ չունի բռնազավթել ինչ-որ տարածք»:

«ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին համապատասխան՝ Ադրբեջանը պահանջում է անհապաղ դուրս բերել Հայաստանի զորքերը Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից: Ադրբեջանի բոլոր ջանքերը՝ միջազգային հանրության աջակցությամբ, ուղղված են այդ նպատակին հասնելուն: Հակառակ դեպքում, Ադրբեջանը պատրաստ է իր տարածքներն ազատագրել ցանկացած միջոցներով՝ ղեկավարվելով միջազգային իրավունքի համապատասխան նորմերով և սկզբունքներով, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնակարգով»,- մասնավորապես, ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Նյու Յորքում հանդիպման ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- ասել է նախարարը: