Նիկոլ Փաշինյանը՝ Վիեննայում Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին. ՈՒՂԻՂ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Ղարաբաղի՝ բանակցային սեղանին վերադառնալու հարցը քննարկվել է Վիեննայում կայացած հանդիպմանը, հայկական կողմը լրջորեն փաստարկել է այդ անհրաժեշտությունը, սակայն այդ հարցում համաձայնության հասնել չի հաջողվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ մարտի 29-ին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

Նիկոլ Փաինյանն ընդգծեց, որ Ղարաբաղի՝ բանակցային սեղանին վերադարձնելու հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է և այս հարցով քննարկումները շարունակվելու են։ Փաշինյանը անդրադարձավ նաև Մադրիդյան սկզբունքների հետ կապված պարզաբանումներ ստանալու մասին իր հայտարարությանը՝ նշելով, որ այդ հարցը ևս բարձրացվել է Ադրբեջանի նախագահի և ԵԱՀԿ համանախագահների մասնակցությամբ։

Փաշինյանը նշեց, որ այդ հարցերի շուրջ հայկական կողմը սպասված պատասխանները չի ստացել, քանի որ դրանք շատ ծավալուն հարցեր են և հնարավոր չէ մեկ հանդիպման ընթացքում այդ ամենի շուրջ լիարժեք բացատրություն ստանալ։ Դա, ըստ վարչապետի, նշանակում է, որ այդ հարցերի շուրջ քննարկումները ևս պետք է քննարկվեն առաջիկա հանդիպումներում։

Վարչապետն անդրադարձավ նաև երկու երկրների հանրություններին խաղաղության նախապատրաստելու շուրջ Վիեննայում կայացած քննարկումներին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ բանակցություններում առկա է նոր մթնոլորտ և նոր ասելիք։ Եթե Ղարաբաղը ընդգրկվի բանակցային գործընթացում, արդյոք դա կլինի Ադրբեջանի համար պարտություն՝ հարց հնչեցրեց վարչապետը՝ արձանագրելով․ «Իհարկե՝ ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում: