Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր. Shamshyan.com
Մարտի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Դավիթաշեն-Աշտարակի խճուղի թիվ 2/7 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 25-ամյա Դավիթ Սարգսյանի վարած Volkswagen մակնիշի 34 TN 503 համարանիշի և ինքնությունը չպարզված վարորդի կողմից վարած Toyota մակնիշի 83 QO 338 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Դ. Սարգսյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 22-ամյա Ռուբեն Աճեմյանը, 26-ամյա Ազատ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից էլ Ռ. Աճեմյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ Toyota-ի միջից «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել 27-ամյա Միքայել Ղազարյանն և 28-ամյա Հայկ Գրիգորյանը:
Ոստիկանությունը պարզում է Toyota-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: