Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկի թունելի սկզբնամասում մահվան ելքով վթար է տեղի ունեցել. մեկ անձ ձերբակալվել է

Լուրեր

09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժում քննություն է տարվում՝ Մխիթար Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկի թունելի սկզբնամասում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մեկ անձ ձերբակալվել է:

«Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2019թ. մարտի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մխիթար Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկի թունելի սկզբնամասում ընդհարվել են «Վազ-2106» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո վերջինիս վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Ավտոպատահարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով «Հերացու» թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ ծնված 1961թ., երկու ուղևորները՝ ծնված 1964  և 1978 թթ.: «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենայի՝  54-ամյա ուղևորուհին, գիտակցության չգալով, նույն օրը հիվանդանոցում մահացել է:

Ժամեր անց մարմնական վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» են դիմել նաև «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայում ավտովթարի պահին գտնված անձինք՝ ծնված 2003, 1987 և 1993 թթ.:

Դեպքի առթիվ 2019թ. մարտի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում հարուցվել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ավտոպատահարի մի շարք հանգամանքներ. տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վթարի պահին «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան վարել է 1987 թվականին ծնված տղամարդը, ով գտնվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» վերակենդանացման բաժանմունքում ստացիոնար բուժման մեջ: Վերջինս ձերբակալվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, դատաքիմիական և դատամանրաթելային փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: